23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանը փայլում է իր «գոհարներով» /վիդեո/

Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում է Թուրքիային ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն Թուրքիան այդտեղ որևէ անելիք չունի: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ նախագահ Իվիցա Դաչիչի այն հայտարարությանը, թե Ադրբեջանն առաջարկել է ընդլայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմը:

«Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը հանդես է եկել նման առաջարկով: Սակայն պետք է նախ ասեմ, որ բանակցային գործընթացը պատվերով համերգ չէ, որ Ադրբեջանը երբ ուզենա նման առաջարկներ անի: Երկրորդը, ինչը ես շատ եմ կարևորում, այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ Մինսկի խմբի եռանախագահողների գործող ձևաչափն ամենաօպտիալն է»,-ընդգծեց Շարմազանովը:

Նա նշեց, որ պարզից էլ պարզ է Ադրբեջանի ձգտումը՝ Թուրքիայիn խցկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչն անհնար է: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Թուրքիան բանակցային գործընթացում որևէ անելիք չունի և չի էլ կարող ունենա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հայտարարությունը, թե Թուրքիայի գլխավոր թշնամիները հայկական լոբբին է, համասեռամոլները և լրագրողները, ապա Շարմազանովն ասաց, որ սա հերթական հակահայկական հայտարարությունն է, և ցույց է տալիս նրա իրական քաղաքական դեմքը, նրա հակահայկական լինելը և այն, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը հեռու է ժողովրդավարական լինելուց:  

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ