12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Առաջին հերթին մեզ ձեռք չի տալիս, որ թանկացում լինի /վիդեո/

 Ազգային ժողովի պատգամավորները կորոշեն էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ լսումները բաց կլինեն, թե փակ: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազամովը: «Ես կարծում եմ, որ եթե մեր խնդիրը հարց լուծելն է, ոչ թե շոու անելը, պետք է փակ լինի»,-նշեց նա:

 ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ ոչ մի իշխանություն կողմնակից չէ անհարկի թանկացումներին, սակայն ընդգծեց. «Դեռ չտեսած թանկացումները՝ թանկացումների մասին մի խոսեք»:

Ինչ վերաբերում է բողոքավորների հայտարարությանը, թե եթե թանկացում լինի, իրենք չեն ընդունի այս իշխանություններին, Շարմազանովն ընդգծեց. «Առաջին հերթին մեզ ձեռք չի տալիս, որ թանկացում լինի»: Խոսելով ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի ու ՀՀԿ խմբակցության հետ  հանդիպման մասին՝ Շարմազանովը ներկայացրեց իր սեփական տեսակետը.

«Իմ կարծիքով՝ 17 դրամը այն ճշմարիտ կամ օբյեկտիվ առաջարկը չէ, որ արվել է, սա իմ տպավորությունն է, բայց իմ տպավորությունը մասնագիտական չէ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ