18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ասում են՝ Սերժ Սարգսյանի հաճախորդն ենք ես, Նիկոլը Փաշինյան

Այս տարիների ընթացում իշխանությունը չի զգացել, որ իր դիմաց ուժ կա և դրա համար գնացել է տարբեր խարդավանքների: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը:

Ազատամարտիկի խոսքով՝ ընդվզելու համար ուժ է պետք, իսկ առ այսօր իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցություններն ընդամենը փնովում են իշխանություններին, սակայն գործնական քայլեր չեն անում: 

«Բոլորն իրանց խաղն են խաղում։ Մենք ուզում ենք մեր ձևւով կայանալ ու ինչ-որ մեկի ասածին  չենք տալու։ Ասում են՝ Սերժ Սարգսյանի հաճախորդն ենք ես, Նիկոլը Փաշինյան։ Ժամանակը ցույց կտա՝ ում հաճախորդն ենք։ Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն է եղել, բայց ես իմ տեսակետն ունեմ, ինքը՝ իր»,- եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ