19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բայց մենք Էռնեկյանի հետ պայմանավորվել էինք, չե՞ն վճարել

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կառավարության առընթեր Անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Արման Սահակյանը ներկայացրեց նախագիծ, որով փոփոխություն կատարվեց գործադիրի նախկինում ընդունված որոշման մեջ:

Ներկայացված նախագծով նախատեսվում է փոփոխել Տանգո ՓԲԸ-ի կողմից ՀՀ-ի սեփականություն հանդիսացող Կառավարական երկու մասնաշենքի, ինչպես նաև Արարատ ռեստորանի ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող կառավարական երկու մասնաշենքի գնման նպատակով սահմանված վճարումների կատարման ժամանակացույցում: Գնորդը որպես գույքի գնման կանխավճար պամանագրի կնքման օրվա կնքումից երեք բանկային օրվա ընթացքում Արարատ ռեստորանին պետք է վճարի 140 հազար ԱՄՆ դոլարի համարժեք դրամ: «Բանակցությունների արդյունքում կողմերի միջև պայմանավովածություն է ձեռք բերվել նշված կանխավճարեը վճարել տասը բանկային օրվա ընթացքում մեկ միլիոն ԱՄՆ դոլարի չափով»,- ասաց Սահակյանը:

Նա նշեց, որ Կառավարության նախորդ որոշման համաձայն սահմանվել է, որ Տանգո ՍՊԸ-ը յոթ միլոին ԱՄՆ դոլարի համարժեք դրամ պետք է վճարի գույքի առքուվաճառքի պայմանագիրը ստորագրելու օրվանից երկու տարի հետո.«Պարոն վարչապետ հաշվի առանելով, որ յոթ միլիոնից իրենք չորս միլոին վճարել են, այդ երեք միլիոնը պիտի վճարվեր մարտ ամսին, և այդ ժամկետը երկարացնում ենք մինչև հուլիսի մեկը»,- ասաց Սահակյանը:

«Բայց մենք Էռնեկյանի հետ պայմանավորվել էինք, որ պիտի վճարեին այս շաբաթ»,- ասաց Աբրահամյանը: «Մի մասը՝ հարկային պարտավորությունները մասով արդեն վճարված է, ուղղակի մենք ժամկետը գրել եք, մինչև այդ հաստատ կվճարեն»,-ասաց Սահակյանը:

Վարչապետ Աբրահմայանը հետաքրքրվեց աշխատակիցներից, թե արդյոք չեն վճարել այդ գումարը, պատասխանեցին, որ այսօր կվճարեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ