04 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ոչ թե շտկել են, այլ ընդհակառակը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նկատեց, որ մինչ այժմ քրեական օրենսգրքում արդեն մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել։

 «Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է։ Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ, արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները։ Փոփոխությունների մի մասը կատարվել է պահի ազդեցության տակ կոնկրետ դեպքի կապակցությամբ՝ առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին։

 Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների մի զգալի մասը աչքի է ընկնում լեզվական անճշտություններով, ինչի արդյունքում անհնար է դառնում նորմի ճիշտ կիրառումը։ Բայց ամենակարևորն այն է, որ այդ փոփոխությունները արդյունավետ չեն»,- ասաց Մանուկյանը և հավելեց, որ  քրեական օրենսգիրքը նաև հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի, որովհետև դրանում, ըստ էության, հայեցակարգ էլ չկա: Նոր քրեական օրենսգրքով ընդհանրացվել են քրեական օրենսգրքում առկա թերությունները և դասակարգվել հետևյալ տեսակների՝ ա/ հայեցակարգային անճշտություններ և կրիմինալոգիական իրականության անտեսում, բ/ սխալներ և հակասություններ, գ/ բացեր։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ