22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագահը հաստատում է իր խոսքը

«Սա նշանակում է այն, ինչ որ ասաց նախագահը փետրվարին կայացած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ, այսինքն՝ ինքը խնդիրներ ունի Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հետ, սակայն Գագիկ Ծառուկյան գործարարի, սպորտի բնագավառը զարգացնողի ու բարեգործ Գագիկ Ծառուկյանի հետ, նա որևէ խնդիր չի ունենա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ է նշանակում ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի ակտիվացումը, մասնավորապես նրա ուղեկցությամբ ՀՀ նախագահի հայտնվելը հանրությանը: 

Բադալյանն ընդգծեց, որ հեռուստաէկրաններին երևում են գործող նախագահն ու Գագիկ Ծառուկյանը, բայց երևում են ոչ քաղաքական կոնտեքստում:

«Նրանք երևում են կինոթատրոնների կոնտեքստում, եկեղեցու բացմանը, այսինքն ՝ոչ քաղաքական միջոցառումների ժամանակ: Ընդամենը դա է նշանակում, որ գործող նախագահն ասել է, որ ինքը խնդիր ունի Գագիկ Ծառուկյանի հետ որպես քաղաքական գործչի, ոչ քաղաքական գործչի հետ խնդիրներ չունի»:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ