26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ մեռած որդիդ կյանք է վերադառնում … Աստծո զորավոր հրաշքներից. crossnews.am

Ես մտա ննջարան և տեսա, որ երեխայիս հետ ինչ-որ բան այն չէ: Կանչեցի ամուսնուս: Նա արագ ներս մտավ ու համոզվելով, որ երեխան ուշաթափ է, արագ վերցրեց նրան ու վազեց մեքենայի մոտ՝ նրան հիվանդանոց հասցնելու համար:

Ես չէի կարող նրա հետ գնալ, որովհետև մեր տանը 17 երեխա կար, որոնցից հինգը դեռ փոքր էին ու իմ կարիքն ունեին:

Ամեն բան այնքան արագ կատարվեց, որ անգամ չհասցրեցի կանչել մեկին, ով հոգ կտաներ նրանց համար, մինչ ես կգնայի հիվանդանոց՝ երեխայիս մոտ:

Առաջին հիվանդանոցում թթվածին չէր եղել, և նրանք ստիպված էին եղել մեկ այլ հիվանդանոց գնալ: Բժիշկներն անմիջապես վերցրել էին Մարկոսին ու տարել:

Նրանք արել էին ամենը, ինչ կարող էին ու ինչ գիտեին, բայց չափից շատ ժամանակ էր արդեն անցել ու հույս այլևս չկար: Մեր որդեգրած մեկ ամսեկան փոքրիկի սիրտը ոչ թե պարզապես կանգ էր առել, այլ պայթել էր ներսում, և արյան հետ միասին թոքերի մասնիկները դուրս էին թափվել քթից:

Սակայն մենք համարձակվել ու այժմ էլ համարձակվում ենք հավատալ Հիսուս Քրիստոսի փրկագնմանը, և որ Նրա հետ ամեն բան հնարավոր է:

Այդ ժամանակ մենք Գվատեմալայում էինք ապրում, և այդտեղ հաղորդակցման համակարգերն այնքան էլ լավ չէին գործում դեռևս: Ընդամենը մեկ հեռախոս ունեինք, և այն ժամանակ դրանք նորություն էին այնտեղ: Իսկ մեկ բջջայինով հնարավոր չէր հաղորդակցվել իրար հետ: Այսպիսով, երբ այս դեպքերը կատարվում էին, ես տեղյակ չէի, թե ինչ է կատարվում Դավիթի ու Մարկոսի հետ հիվանդանոցում, ոչ էլ հասկանում էի, թե ինչ է ինձ հետ կատարվում:

Երբ ամուսինս՝ Դավիթը, երեխայի հետ տանից հեռացավ, ես զանգահարեցի մեր բոլոր ընկերներին՝ ասելով, որ աղոթքի մեջ միաբանվեն ինձ հետ Մարկոսի համար: Ես գնացի ննջասենյակ, փակեցի դուռն ու սկսեցի աղոթել:

Մինչ Սուրբ Հոգու լեզուներով աղոթում էի Մարկոսի համար, Աստված խոսեց ինձ հետ լսելի ձայնով: Նա ինձ անունով կանչեց ու շշնջաց. «Բեկկի»: Երբ պատասխանեցի Նրան ու ասացի. «Ի՞նչ, Աստվա՛ծ իմ», Նա ասաց ինձ. «Դու պետք է հրամայես մահվան ոգուն դուրս գալ Մարկոսից հենց հիմա»:

Ես ոչ մի հարց չտվեցի ու անգամ չվախեցա լսածիցս: Անմիջապես բարձրաձայն ասացի. «Ես չեմ ընդունում մահվան ոգուն Մարկոսի կյանքում և ազատ եմ արձակում Կյանքի Հոգուն, որ այն հոսի նրա վրա՝ Հիսուսի անունով»: Տերը հետո նորից խոսեց ինձ հետ և ասաց. «Հիմա, Բեկկի՛, դու պետք է ասես անմիջապես նրա (երեխայի) հոգուն»:

Եվ հանկարծ բերանս բացվեց, ու ես լսեցի սեփական ձայնս. «Մարկո՛ս, ես գիտեմ, որ հիմա ինձ ու քեզ տարածություն է բաժանում, սակայն հոգևոր դաշտում մեր միջև տարածություն չկա: Մարկո՛ս, անհրաժեշտ է, որ դու սկսես ինքդ շնչել հենց հիմա: Շնչի՛ր, շնչի՛ր, շնչի՛ր»: Եվ դրան հաջորդեց մի խաղաղություն, որ ամեն մտքից վեր էր:

Այդ ժամանակ բժիշկներն ամուսնուս՝ Դավիթին, արդեն հայտնել էին երեխայի մահվան լուրը, և նա ստորագրում էր անհրաժեշտ փաստաթղթերը, երբ հանկարծ լսում է Մարկոսի շնչառության ձայնը: Բոլորը շրջվում են ու վազում երեխայի մոտ:

Կատարվածից դատելով՝ երեխան չպետք է կարողանար ինքնուրույն շնչել: Եվ ի՞նչն էր պատճառը, որ երեխան կարողացավ շնչել. Կյանքի Հոգին էր ազատագրվել:

Մեկ ամիս մենք դեռևս պայքարում էինք մեր որդու կյանքի համար, որովհետև երբ մահացել էր, ամեն բան նրա ներսում նույնպես մահացել էր: Սակայն հավատքի իրական զորությամբ մենք հավատացինք ու ստացանք նոր սիրտ, նոր թոքեր, նոր երիկամներ և նոր ուղեղ, որովհետև դրանք բոլորը մեռած էին, սակայն հետո կենդանացան:

Այսօր արդեն 13 տարի է անցել, և մենք պատրաստվում ենք տոնել Մարկոսի ծննդյան 13-ամյակը՝ մեր Տիրոջ փառքի համար:

Բեկկի Դվորակ

Աղբյուրը՝ crossnews.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ