23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աստված ողջունո՞ւմ է պլաստիկ վիրահատությունները

Տեր Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանն անդրադարձել է պլաստիկ վիրահատությունների հարցին:

Վիրահատական միջամտությունները մեր կյանքում անհրաժեշտության դեպքում անխուսափելի են,սակայն երբ այն կատարում ենք, որ ավելի գեղեցիկ երևանք, քան Աստծու պատկերն ու նմանություննն է`… ահա առակը

Երիտասարդ մի աղջիկ անսպասելիորեն հիվանդացավ ու իր ծաղկուն տարիքում հիվանդանոց ընկավ: Վիրահատության պահին նա  կլինիկական մահ ապրեց ու հանդիպեց Աստծուն: Այդժամ աղջիկը հարցրեց. «Սա վե՞րջն է,Սրանով իմ կյանքը ավարտվո՞ւմ է»: 
Աստված պատասխանեց. «Չէ, դու դեռևս ապրելու ես ևս 43 տարի, 8 ամիս և 5 օր»:

Վիրահատությունից հետո աղջիկը ողջ մնաց: Իմանալով, որ ինքը դեռևս երկար է ապրելու, և վախենալու բան չունի, որոշեց դեմքի պլաստիկ վիրահատություն կատարել, մեծացնել կուրծքը, և որովայնից հեռացնել ճարպը: Նա մտածեց, որ եթե երկար է ապրելու, ուրեմն գեղեցիկ ապրի:

Վերջին վիրահատությունից հետո աղջիկը դուրս եկավ հիվանդանոցից: Տեսքը հմայիչ էր, կազմվածքը`գեղեցիկ, հետևաբար` հպարտ քայլերով Ճանապարհը հատելիս ավտոմեքենայի տակ ընկավ ու զոհվեց: Այն աշխարհում հայտնվելով` նա նորից հանդիպեց Աստծուն. 

-Ինչո՞ւ ինձ տված ժամանակը ճիշտ չէր: Չէ՞ որ Դու խոստացար, որ ես դեռ 40 և ավելի տարի էլ ապրելու եմ: Աստված պատասխանեց.

«Կներես, ես քեզ չճանաչեցի…»:

Առակների գրքից 
Հրաչյա Ամիրյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ