16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Խնդրում եմ, ճանապարհ տվեք. Բիբինի միակ նախադասությունը՝ ԱԺ-ում

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այսօր Ազգային ժողովում էր: Նա հանդիպում ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների և Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Չորս ժամ տևած հանդիպումից հետո նա լրագրողների հարցերին չպատասխանեց:

«Խնդրում եմ, ճանապարհ տվեք»,-սա էր Բիբինի կողմից հնչեցված միակ նախադասությունը: Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք, որ ՀՀ քաղաքացիները բողոքի ակցիաներ են անում հոսանքի հնարավոր թանկացման դեմ և որն է տրամաբանությունը, որ ՀԷՑ-ի շքեղությունների համար ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն, Ալեքսեյ Բիբինը կրկին ոչինչ չպատասխանեց՝ փորձելով ամեն կերպ շրջանցել լրագրողական պատը: Հրաժարվեց նաև որևէ մեկնաբանություն հաղորդել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ