17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հետո սաղ կյանքները կզղջան, որ նման բան արեցին. Պալաչ. 168 ժամ

Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը (Պալաչ) «168 ժամի» թղթակցի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե չընտրվելու դեպքում հնարավոր է՝ բողոքի ցույցեր անի, պատասխանել է. «Չկա նման բան»:

«Շատ ուշադիր ձայնագրեք իմ բառերը՝ ես ընտրվելու եմ, դա լավ իմացեք, որովհետև աբովյանցին արդեն ուշքի է եկել, աբովյանցին այսօր մեծ մասով հույսերը կապում է իմ անվան հետ, որովհետև իմ ընտրվելով՝ աբովյանցին համարում է, որ ինքն է ընտրվել: Այնպես որ, նման տարբերակ չկա: Իմ չընտրվելու դեպքում, նշանակում է, ընտրակեղծիքներ են տեղի ունեցել, իսկ ընտրակեղծիքները տեղի են ունենում այն ժամանակ, երբ դիմացի թեկնածուն թույլ է»,-նշել է նա:

Հարցին, եթե Դուք չընտրվեք, կհամարեք, որ ընտրակեղծիքներ են եղել, այդ դեպքում ի՞նչ եք անելու, Ա. Հարությունյանը պատասխանել է. «Բայց ես պետք է թույլ լինեմ, որ ընտրակեղծիք թույլ տամ, ընտրակեղծիքների դեմն արդեն առնված է, իրենց վրա էլ խաբար չկա, եթե իրենք իրենց գլխներից ձեռք են քաշել, թող մի հատ փորձեն այդ օրն ընտրակեղծիք անել, իրենց այդ խոստացած հանձնաժողովի անդամները, ում վզին դրել են, որ պետք է անպայման ընտրակեղծիք անեն, թող փորձվեն, հետո կտեսնեն՝ ինչ է կատարվում, ինձ թվում է՝ հետո սաղ կյանքները կզղջան, որ նման բան արեցին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ