04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Հուսամ, որ կգան վերջնական արդյունքի. Գերմանիայի դեսպան

«Ապրիլի 24 -ին միջոցառումներն իսկապես տպավորիչ էին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը: Ըստ նրա՝ միջոցառումները բավական պրոֆեսիոնալ էին կազմակերպված: Դեսպանը նաև ուրախությամբ նկատեց, որ ապրիլի 23 -ին Բեռլինի տաճարում մատուցվեց  հիշատակի պատարագ:

«Սա հաջողված պատարագ էր, որի ավարտին ելույթ ունեցավ Գերմանիայի նախագահը: Նա հստակ արտահայտեց իր դիրքորոշումը` ասելով, որ այդ դեպքերը ցեղասպանություն են, և դա թեթևություն բերեց հարցին: Ապրիլի 24 -ին Բունդեսթագը նիստ գումարեց, դոկտոր Լամերտը ցեղասպանություն եզրույթը կիրառեց` խոսելով կատարվածի մասին: Բունդեսթագում չեկան մի վերջնական արդյունքի, որովհետև շարադրանքներն էին տարբեր, դա էր պատճառը, որ բանաձևը ուղարկեցին արտաքին հարաբերությունների հանձնաժողովին»:

Դեսպանը հույս հայտնեց, որ կգան վերջնաարդյունքի: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ