23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքականության էջը մեր համար փակ ա. հարցրեք վարչապետին, նախագահին /վիդեո/

«Ոչ մեկին էլ ես չեմ առաջադրել, քաղաքականության էջը մեր համար փակ ա, եթե ուրիշ հարցեր ունեք, մեծ սիրով կպատասխանեմ, եթե ոչ, էլ ոչ մի հարցի չեմ պատասխանում»,-այսօր Արտաշատում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի կողմից կառուցված եկեղեցու բացման ժամանակ լրագրողի հարցին, թե քաղաքականությունից դուրս եկավ, բայց Աբովյանի ընտրություններում առաջադրեց իր թեկնածուին, այսպես արձագանքեց ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Դիտարկմանը, որ վերջին օրերին կրկին ակտիվ լուսաբանվում է, արդյոք դա քաղաքականություն վերադառնալու փորձ է, Ծառուկյանն արձագանքեց. «Բայց ի՞նչի համար, եթե ես քաղաքականության էջը փակել եմ, ինչո՞ւ պիտի ուզեմ վերադառնամ: Քաղաքականությունն իմ համար փակ ա»:

Հարցին, թե ինչու քաղաքականությունից հեռանալուց հետո իր փեսային ավելի բարձր պաշտոն տրվեց՝ Կոտայքի մարզպետ, նա հորդորեձց այդ հարցը տալ երկրի վարչապետին կամ նախագահին: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ