04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բացասականն էլ է արդյունք

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը ողջունում է յուրաքանչյուր շարժում, որն իշխանափոխությանն է միտված: Նա դրական է վերաբերում  Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի նախաձեռնած«Քաղաքացիական պայմանագրին»:

Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գիմիշյանը նկատեց, որ որքան շատ լինեն առողջ, նորմալ շարժումներն, որքան ակտիվորեն պայքարեն, այնքան լավ կլինի: «Միակ խնդիրը, որ կա Փաշինյանի հետ կապված, այն է, որ այսօրվա խորհրդարանում ընդունվեց այլասերման մասին օրենքը, այդ Գենդերիզացիայի օրենքը, ու Նիկոլն այս օրենքի դեմ որևէ քայլ չարեց»,-նշեց նա` միաժամանակ շեշտելով, որ Փաշինյանին կեղծ ընդդիմադիր չի համարում, ինչի մասին կուլիսներում նույնիսկ ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր են խոսում:

«Նա մարդ է, որը քաղաքական պայքարի է նվիրվել, հիմա իր նախաձեռնություններով պայքար է տանում, չկա պայքար, որը որևիիցե օգուտ չբերի: Եթե անկեղծ, ազնիվ պայքար չի, մեկ-մեկ հիասթափության է բերում, բայց բացասական արդյունքն էլ է արդյունք»:

Գիմիշյանն ընդգծեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» ազատամարտիկների նոր միավորման և նմանատիպ այլ շարժումների հաջողությունը կախված է նրանց հետագա քայլերից:

«Աստված իրենց հաջողություն տա, եթե ազնիվ պայքար լինի, կլինի հանուն Հայաստանի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ