Գյուղացին չէր ցանում, ցանք, ծախսեր, տակը ոչինչ չէր մնում

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի ներկայացմանն ասաց, որ հատկացված ֆինանսական միջոցների օգնությամբ նպաստել են գյուղատնտեսական մթերքների արդյունավետության ու թվի ավելացմանը, միավոր հեկտարից բարձր բերքի ապահովմանը: <<Գյուղատնտեսությում գրանցվել են դրական տեղաշարժեր, գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 993 միլիարդ դրամ: Ցանքատարածությունների մակարդակը 2014-ին 2013-ի համեմատ գերազանցեց շուրջ 15 հազար հեկտարով>>,-նշեց նա:
Գալստայանի խոսքով՝ սերմարտադության զարգացման ծրագրի շահարկման միջոցով գյուղացու համար շահեկան պայմաններ են ստեղծվել: <<Նախկինում գյուղացին չէր ցանում, որովհետև շահեկան չէր, ցանք, ծախսեր, տակը ոչինչ չէր մնում, հատկապես նախալեռնայաին գոտիներում, այսօր շահեկան իրավիճակ է>>,-ասաց նա:
Փոխնախարարն անդրադարձավ նաև վերջին երկու տարիներին նկատված խաղողի վնասատուին, կարտոֆիլի ու լոլիկի ցեցի վնասատուին՝ նշելով, որ պետության կողմից իրականացված ֆինանսական միջոցառումների շնորհիվ արձանագրել են դրական տեղաշարժեր: