Հյուրանոցը բացվեց նախագահի ներկայությամբ

Քիչ առաջ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բացվեց «Hyatt Place» հյուրանոցային համալիրը: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը իր խոսքում կարեւորեց հյուրանոցային համալիրի բացումը:
«Այդ հյուրանոցի բացումը կարեւոր նշանակություն ունի մեր մարզի զարգացման համար»:
Հյուրանոցային համալիրի սեփականատեր Սամվել Սարգսյանը իր խոսքում նշեց, որ ինքը շարունակեց եւ իրականության է վերածել իր արդեն մահացած եղբոր Մուրադ Սարգսյանի նախագիծը: Նա նշեց նաեւ, որ հյուրանոցն արդեն ունի 100-ից ավելի աշխատակիցներ, սակայն դրանց թիվն ավելանալու է:
Սարգսյանը նշեց նաեւ, որ հյուրանոցը նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում:
Հանդիսավոր արարողության ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ինչպես նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Սյունիքի մարզպես Սուրիկ Խաչատրյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: