23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Վե՛ր կաց եւ քայլիր»

Հիսուսը նավակ մտավ և լճի մյուս կողմն անցնելով՝ եկավ իր քաղաքը։ Եվ ահա
մարդիկ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր մահճի մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, ասաց անդամալույծին.

– Քաջալերվի՛ր, որդյա՛կ, քո մեղքերը ներված են քեզ։ Օրենքի ուսուցիչներից ոմանք իրենց մտքում ասացին. «Այս մարդը հայհոյում է»։ Հիսուսը, իմանալով նրանց մտածումը, ասաց.

-Դուք ինչու՞ եք ձեր մեջ չար բան մտածում։ Ի՞նչն է ավելի հեշտ. Անդամալույծին «Քո մեղքերը քեզ ներված են» ասե՞լը, թե՞ «Վե՛ր կաց և քայլի՛ր» ասելը։ Բայց պետք է գիտենաք, որ Մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքերը ներելու։ Ապա դառնալով անդամալույծին՝ ասաց.

– Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը։ Անդամալույծը վեր կացավ և տուն գնաց։ Ժողովուրդը երբ այս բանը տեսավ, զարմացավ և փառավորում էր Աստծուն, որ այսպիսի իշխանություն է տալիս մարդկանց։

(Մատթեոսի ավետարան 9:1-8)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ