28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Մինչեւ վերջին պահը գաղտնի կպահի. Ժամանակ

«Ժամանակը» զրուցել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ.

-Անդրադառնանք ներքաղաքական զարգացումներին, ի՞նչ եք մտածում սահմանադրական բարեփոխումների մասին, հնարավո՞ր է հանրաքվեն տե­ղի ունենա այս աշնանը, ինքը՝ ՍԵրժ Սարգսյանը ի՞նչ տարբերակ կընտրի:

– Իմ դիտարկմամբ՝ սահմանադրական բարեփոխումները նախագահ Սարգսյանի համար իշխանության ղեկին մնալու մեխա­նիզմ չէ: Ես տեսնում եմ թուլացած իշխա­նություն, որը հանրային եւ քաղաքական երկխոսություն է ակնկալում:

– Դուք չե՞ք կարծում, որ նա ուզում է մնալ իշխանության ղեկին:

– Ոչ, չեմ կարծում:

– Կարծում եք՝ հեռանո՞ւմ է:

Նախագահության երկրորդ ժամկետը, կարծում եմ, կավարտի:                    

– Գուցե վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում մնա:

-Չեմ կարծում, ինչպես նախորդ երկու նախագահները, այնպես էլ Սարգսյանը կհեռանա քաղաքականությունից, բայց կմնա ետնաբեմում: Չեմ կարծում, թե վարչապետի ֊կամ որեւէ այլ բարձր պաշտոն կզբաղեցնի, թեպետ կմնա ազդեցիկ: 

– Իր կուսակցությա՞մբ:

 ֊ Իր կուսակցությամբ, բայց նաեւ, մենք չգիտենք, թե նա ում է իրեն ժառանգորդ ընտրել:

Ով կարող է լինել:

 – Դա մի որոշում է, որ նախագահը մինչեւ վերջին րոպեն գաղտնի կպահի՝ ընդդի­մությանն կանխելու համար, բայց մենք տեսնում ենք շատ թեկնածուներ, ինչպես, օրինակ, պաշպանության նախարարը: Չեմ կարծում, թե նրան հաջորդողը ներ­կայացնի «ղարաբաղյան կլանը», ինչպես շատերը նշում են:

Հայաստանի այս կառավարությունը ՀՀ պատմության մեջ երեւի ամենաքիչ հայտ­նին է՝ նախարարների կաբինետի թուլու­թյան պատճառով: Ինչպես մենք տեսանք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրաց­ման դեմ բողոքի ակցիայից, հասարակու­թյունը փոփոխություններ է ուզում, 2017-18թթ. շատ դժվար է լինելու, մանա­վանդ այս տնտեսական ճգնաժամի ֆոնին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ