24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչն է առավել վտանգավոր՝ ատոմային ռումբի պայթյո՞ւնը, թե՞ մարդկային սրտի չարության ուժը

«Բնությունն  ուսումնասիրող յուրաքանչյուր մարդու մեջ ծնվում է ինչ-որ հոգևոր երկյուղ, պատկառանք: Յուրաքանչյուր ոք, ով լրջությամբ զբաղվում է գիտությամբ, համոզված է, որ բնության օրենքներում առկա է ինչ-որ Հոգի, և այդ Հոգին բարձր է, քան մարդը: Այդ իսկ պատճառով գիտությամբ զբաղվելը բերում է հոգևոր վիճակի: Երբ չքանում է հոգևոր զգացումը, գիտությունը փոխարկվում է պարզունակ փորձարարության՝ առանց ներշնչումի:

Ես չեմ կարող պատկերացնել իսկական գիտնականի, ով չի օժտված խորագույն հավատով: Դա կարելի է արտահայտել նաև այսպես. չի կարելի հավատալ անաստված գիտությանը:

Իսկական խնդիրը մարդու սրտում է և մտքի մեջ: Դա ոչ թե ֆիզիկային, այլ բարոյականությանն ու բարոյագիտությանը վերաբերող խնդիր է: Պլուտոնիումի բաղադրությունը փոխելն ավելի հեշտ է, քան մարդու միջից չար ոգին դուրս հանելը: Ի՞նչն է մեզ վախեցնում՝ ատոմային ռումբի պայթյո՞ւնը, թե՞ մարդկային սրտի չարության ուժը, նրա չար արարքների պայթյունի ուժը:

Մեծագույն Նյուտոնին բոլորը գիտեն որպես ֆիզիկայի բնագավառի մեծ գիտնականի: Բայց քչերը գիտեն նրան՝ որպես աստվածաբանի՝ Նոր Կտակարանի գրքերի մասին իր մեկնություններով: Երբեմն որոշ եկեղեցիների կշտամբում են, որ նրանք հետապնդել են առաջավոր մարդկանց և գիտության լավագույն ներկայացուցիչներին՝ որպես օրինակ բերելով Կոպեռնիկոսի, Գալիլեյի, Ջորդանո Բրունոյի ճակատագրերը, բայց դա չի կանգնեցրել ոչ գիտության, ոչ էլ հավատի ընթացքը»:

ԷՅՆՇՏԵՅՆ Ալբերտ – (1879-1955), ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից, հարաբերականության հատուկ և ընդհանուր տեսությունների ստեղծողը, լույսի քվանտային տեսության ստեղծողներից մեկը: Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայից, ավելի քան 300 գիտական աշխատությունների և շուրջ 150 գրքերի հեղինակ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ