10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կարող է սպանել…

Անտարբերությունը և հիասթափությունը  կյանքի ամենադաժան զգացմունքներն են: Հաճախ հենց անտարբերությունը պատճառ է դառնում հիասթափության և ընդհակառակը, հիասթափվելով` մարդ հետզհետե դառնում է անտարբեր: Իսկ ինչ է անտարբերությունը, եթե ոչ  հոգու ծանր հիվանդություն, հոգու կաթված, անժամանակ մահ: Անտարբերությունը մարդկային կյանքի ամենախոցելի զգացմունքներից է: Մարդ կարող է իր անտարբերությամբ սպանել դիմացինի ներաշխարհը. ավելի ` գերադասելի է արժանանալ բացասական, քան անտարբեր վերաբերմունքի:

Անտարբեր մարդը ամենավտանգավորն է. թշնամին կարող է սպանել, բարեկամը վատագույն դեպքում կարող է դավաճանել, պետք է վախենալ անտարբերությունից, որը ոչ սպանում է, ոչ էլ դավաճանում, սակայն նրա լուռ համաձայնությամբ է, որ աշխարհում գոյություն ունեն սպանությունն ու դավաճանությունը:

Անտարբերությունը դժվար է թաքցնել, և հենց հիասթափությունն էլ պատճառ կարող է հանդիսանալ անտարբերութան: Հիասթափությունը ինձ համար երազանքների և իրականության  անհամատեղելիությունն է, երբ որևէ իրադարձություն  այլ կերպ ես պատկերացնում, սակայն իրողությունը լրիվ ուրիշ կերպ է լինում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ