17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Աստծո տված /վիդեո/

Նրա երազը եկավ Սասուն աշխարհից, բուն դրեց հոգու մեջ ու թևածեց երգի տեսքով: Աշուղ Ռազմար Սասունցին (Ռազմար Պանդուխտի Վարդումյան) ծնվել է Իրինդ գյուղում, որտեղ նորովի հաստատվեցին Սասուն աշխարհից տեղահան եղած հայերը: Աշուղի հոգում մշտապես իշխում է հայի տառապալից, բայց փառապանծ աշխարհը: Աշուղը երգեր է գրում ու երգում հայրենի Սասունի բարբառով, պահում գեղջուկ մարդու հպարտ ու աներեր կամքը:

Մայիսյան հաղթանակները նոր երգերի աղբյուր են ու ապրեցնում են Ռազմար Սասունցուն:

«Մայիսին մեր հաղթանակը եռապատկվեց՝ Շուշիի ազատագրումից հետո: Երևի Աստծո կողմից է տրված այս ամիսը հայերին, որպես հաղթանակների ամիս»:

Աշուղ Ռազմար Սասունցին մայիսի 23- ին նախաձեռնել է Զորավար Անդրանիկի 150 ամյակին նվիրված համերգ, որ շաղկապվում է մայիսյան Եռատոնին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ