10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծրագիրը կրում է «Այլևս երբեք» խորագիրը

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագիրը կրում է  «Այլևս երբեք» խորագիրը և ներառում է հանդիպումներ, սեմինարներ և ֆիլմերի ցուցադրություններ: Ընտրվել են տարբեր ժամանակահատվածներում նկարահանված՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական և խաղարկային ֆիլմեր: Ներկայացված էին 20-ից ավելի հայ և արտասահմանցի ռեժիսորների ֆիլմեր:

Հաշվի առնելով քաղաքական, մշակութային և գեղարվեստական առանձնահատկությունները` յուրաքանչյուր երկրի համար կազմվում է և առանձին ծրագիր և ֆիլմացանկ:

 Շնորհիվ «Ոսկե ծիրան»-ի կապերի և գործընկեր փառատոների հետ սերտ համագործակցության՝ «Այլևս երբեք» ծրագիրը  հնարավոր դարձավ ներկայացնել տարբեր միջազգային հեղինակավոր կինոփառատոների պաշտոնական ծրագրերում: Հայաստանից մեկնած պատվիրակության ներկայացուցիչները, որոնց թվում էին պատմաբաններ, կինոքննադատներ, ռեժիսորներ ֆիլմերի ցուցադրությունից առաջ ներկայացնում էին  ծրագրի նպատակն ու առաքելությունը, ապա ֆիլմի ավարտից հետո պատասխանում հանդիսատեսի հարցերին:

«Այլևս երբեք…» կինոցուցադրությունների ծրագրի առաջին կիսամյակում   միջոցառումներ են կազմակերպվել արդեն  յոթ երկրում, այդ թվում՝ Բելառուսում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Լիտվայում և Թուրքիայում:

«Այլևս երբեք»  ծրագրի առաջին կիսամյակը կամփոփվի Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որը տեղի է ունենալու հունիսի 19-ից 26-ը և ներառելու է Մեծ Եղեռնին նվիրված 7 ֆիլմի ցուցադրություն: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ավարտից հետո: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ