04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հարստացված հացը` քաղցկեղի աղբյո՞ւր. թեժ կրքեր /վիդեո/

«Բնական ֆոլաթթուն որպես վիտամին B9  օրգանիզմում չի կուտակվում: Նրա հիմնական մասը յուրացվում է և քանի որ ջրալույծ վիտամին է, այն լուծված վիճակում հեշտությամբ հեռանում է օրգանիզմից և որևէ վտանգ չի ներկայացնում: Բնական ֆոլաթթվի կարիք մեր արևաշատ Հայաստանը չունի, մեր սննդակարգում օգտագործվող բոլոր բույսերը հարուստ են  ֆոլաթթվով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Առողջապահության նախարարության որոշմանը, թե D 9 վիտամինով (ֆոլաթթու) պետք է հարստացվի մանկական սննունդն և ալյուրը տեղեկացրեց «Նանետ»  միջազգային  էկոլոգիական անվտանգության խորհրդի քարտուղար Դոլորես Ղափանցյանը:

Ղափանցյանը նկատեց, որ ալյուրի հարստացման պարագայում խոսքը գնում է արհեստական ֆոլաթթվի մասին, որը առաջացնում է քաղցկեղածին բազմաթիվ հիվանդություններ:

«Ուսումնասիրությունների հիման վրա պարզվել է, որ արհեստական ֆոլաթթուն յուրացվում է շատ վատ, որովհետեւ այն ֆերմենտը, որը պետք է մասնակցի ֆոլաթթվի յուրացմանը մարդու լյարդում՝ առնետների հետ համեմատած 50 անգամ պակաս և վատ է յուրացվում: Այս իմաստով ֆոլաթթուն անցնում է արյան մեջ և դրանից մեծ ռիսկեր են առաջանում»,-նշեց փորձագետը: 

Մանկական ասթմաները շատ են այն երեխաների մոտ, որոնց մայրերը հղիության ընթացքում չարաշահել են ֆոլաթթթուն:

Ֆիզիոլոգիական ինստիտուտի դոկտոր-պրոֆեսոր Խաչիկ Նահապետյանը խնդրին մոտեցավ իր ուսումնասիրությունների դիտանկյունից և կիսեց Ղափանցյանի մոտեցումը:

Նրանց հետ համամիտ չէ սակայն առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը, ասաց, որ միայն Ավստրիան 480 մթերք հարստացնում է ֆոլաթթվով:

«Մենք բնածին արատների հաճախականություն ունենք, ֆոլաթթուն մանկական մահացության մակարդակում որոշիչ դեր ունի և նյարդային խողովակի: Ի դեպ, ասեմ նյարդային խողովակ ունեցող երեխաների մայրերը պատրաստվում են դատի տալ այն բոլոր կազմակերպություններին, որոնք փորձում են խոչընդոտել ֆոլաթթվով հարստացումը, որովհետև իրենք ունեն արատով ծնված երեխա»,-ասաց Գայանե Ավագյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ