Անվտանգ կարուսելների երկիր Հայաստանս
Հայաստանում ներկա պահին փորձաքննություն չանցած կարուսելներ չկան, իսկ դրանց արդյունքում 2012 թ. որեւէ կարուսելի գործունեություն չի կասեցվել: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւանի ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանը: Վերջինս հիշեցրեց, որ անցած տարի Սյունիքի մարզկենտրոնում 2 կարուսելների գործունեություն դադարեցվել էր:
Այսօր Հայաստանում գործող 114 կարուսելն էլ վտանգավոր օբյեկտներ են եւ պարատադիր պետք է անցնեն փորձաքննություն: Այդ մասին հավաստող տեղեկանքները պետք է փակցված լինեն տոմսարկղերում: Ի դեպ, կարուսելի շահագործաման կանոնները չպահպանելու համար նախատեսված է 500 հազար դրամ տուգանք: