30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Առանց Արարատ մեծացած մարդու ճշմարտությունը/վիդեո/

Ապրիլի 29-ին Հայ Ավետարանչական կենտրոնում տեղի ունեցավ  Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի մոտիվներիով «Անվերջ վերադարձ» ներկայացումը, որը բեմադրվել էր Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերախմբի կողմից, ռեժիսոր՝ Նունե Աբրահամյան:

Ներկայացմանը զուգընթաց՝ ցուցադրվում էին դրվագներ Հայոց եղեռնը ապացուցող փաստավավերագրական ֆիլմից: Այս ամենը հանդիսատեսին ներկայացվեց հայ բեմի և կինոյի մեծ վարպետ, անզուգական Հրաչյա Ներսիսյանի աչքերով (օգտագործվել էր հատված «Ինչու է աղմկում գետը» ֆիլմից):

Ներկայացման երաժշտական ձևավորումը կատարվել էր Ավետ Տերտերյանի, Արա Գևորգյանի ստեղծագործությունների և Վաչե Հովսեփյանի ու Ջիվան Գասպարյանի կատարումների հիման վրա:

Սողոմոն Թեհլիրյանը հանդիսատեսին է ներկայանում որպես հայրենասեր, պարկեշտ, անձնազոհ, համեստ հայ երիտասարդ: Նրա ողջ ընտանիքը զոհվել է Թալեաթ փաշայի ձեռքով: Սողոմոնի դատավարության ընթացքում հնարավոր է տեսնել մեր ժողովրդի դաժան պատմությունը, որ գերմանացի դատավոր Լեմբերգը դժվարությամբ էր կարողանում ընկալել այն վայրագությունները, որոնք Սողոմոնը պատմում էր դատավարության ժամանակ:

«Անվերջ վերադարձ» ներկայացմանը, որն այդ օրը ցուցադրվեց երկու անգամ, ներկա էին մի շարք պետական այրեր, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից և լրագրողներ:

Ներկայացման ավարտից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, որը ներկայացրեց «Հայասա» թատերախումբը և շնորհակալություն հայտնեց ռեժիսորին, դերասանական կազմին և մասնակիցներին երեկոյի համար:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախագահ Նազարեթ Տարագչյանը իր խոսքում ևս շնորհակալություն հայտնեց և նշեց. «Այո, 100 տարի է անցել, և մենք դեռևս արդարության ենք սպասում: Ամեն տարի մեկ կամ երկու պետություն պաշտոնապես ընդունում է Ցեղասպանությունը: Սակայն մենք պատրաստ ենք սպասել մինչև ողջ աշխարհը ճանաչի այդ փաստը: Քանի դեռ մենք պատրաստ ենք ավազի վրա մեր երեխաներին Այբ-Բեն-Գիմ սովորեցնել, քանի դեռ մենք չենք մոռացել մեր նահատակներին, հոգ չէ, թե երբ կընդունեն գերտերություններն այդ փաստը»:

Իր ելույթում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը նշեց. «Ձեր առջև կանգնած է, Սփյուռքի մեջ ծնված և առանց Արարատ մեծացած մի մարդ: Բայց ես այսօր այստեղ եմ: Եվ թող անցնեն հարյուրավոր տարիներ, սակայն ինչպես մեր մեծն բանաստեղծն է ասում.

Մենք կանգուն ենք մեր լեռների պես

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ…»

Ներկայացումից հետո հյուրերը դիտեցին ապրիլի 12-ից Հայ Ավետարանչական կենտրոնում գործող «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» և «Հայ ավետարանական հոգևորականների գործունեությունը ցեղասպանության տարիներին» խորագրով ցուցահանդեսի նյութերը:

Ամենացնցողը, սակայն, ներկայացման ավարտին բեմին տեղադրված մանրակերտ եկեղեցիներում վառվող լույսերն էին:

Հային պահողը՝ հայ գիրն է, հայի սիրտը ու հավատը առ Աստված:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ