20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանից բացի այլ խարիզմատիկ առաջնորդ չկա. Արմեն Մարտիրոսյան

Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրություններին առաջադրվել-չառաջադրվելու  հարցին  “Ժառանգությունն” ավելի ուշ կանդրադառնա: Այսօր այս մասին լրագրողներին ասաց չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր, “Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: “Ինքն իր ելույթում արդեն նշել է, թե որն է մեզ համար ցանկալի` այլընտրանքային համախմբող թեկնածուն, որը համախմբող դեր կտանի”,-նշել է Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, միանշանակ է, որ “Ժառանգություն”-ը իր թեկնածուին կառաջադրի: “Եթե որեւէ ֆորսմաժոր տեղի չունենա, մենք կունենանք մեր թեկնածուն: Ո՞ւմ կտեսնի կուսակցությունը եւ թեկնածուն ի՞նչ կորոշի: Այս երկու որոշումների զուգակցման արդյունքում կառաջադրենք մեր թեկնածունին, բայց մենք կողմնակից ենք, որ առավելի լայն կոնսոլիդացիա լինի”,-նկատել է բանախոսը եւ հավելել, որ տարբեր քաղաքացիական խմբերը, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում, պետք է իրենց առջեւ նաեւ քաղաքական խնդիր դնեն:

Ներկայացնելով իր անձնական կարծիքը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր համար անկախ ամեն ինչից, որպես կուսակցականի, առավել նախընտրելի է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: “Ես իրեն եմ տեսնում նախագահական ինստիտուտի համար: Ինքը` պարոն Հովհաննիսյանը եւս մտորելու ժամանակ ունի, քաղաքական դաշտը եւս, զարգացումներ կան, որ այս ամիսներին տեղի կունենան: Այս պահին առավել խարիզմատիկ առաջնորդ ընդդիմադիր դաշտում այլեւս չկա”:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ “Ժառանգությունն” ինքը բազմաթիվ անգամներ ընդդիմության շահերն սպասարկել է տարբեր գործընթացներում` իր կուսակցական “ես”-ը մի կողմ դնելով:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ “Ժառանգության” թեկնածուն նախագահական ընտրություններում լինի “Ազատ դեմոկրատներ”-ից, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.”Շատ հիպոթետիկ հարց տվեցիք : Նախ “Ազատ դեմոկրատներից” պետք է այդ ցանկությունը լինի, որ քննարկենք”:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ  “Ժառանգությունը ”ԲՀԿ-ի թեկնածուին սատարի, որն իրեն այլընտրանք է համարում, Արմեն Մարտիրոսյանը ասաց.’’Ես ընդդիմադիր թեկնածուի մասին էի խոսում, ԲՀԿ-ն մի փոքր այլ մոտեցում ունի իր դերի վերաբերյալ: Եթե ԲՀԿ-ն “Ժառանգությանը”  նմանատիպ հայտ ներկայացնի, մենք կքննարկենք իրենց դիմումը: Ընտրական պրոցեսների շուրջ համագործակցությունն ընդհանրապես հնարավոր համարում եմ”:

Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչու “Ժառանգությունը” հետաձգեց  Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու որոշման քննարկումը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.” Որոշել ենք աշնանը անդրադառնալ, մինչ այդ քաղաքական զարգացումներ կլինեն: Սեպտեմբերից սկսվելու է նախագահական ընտրությունների ոչ պաշտոնական արշավը, մինչ այդ պետք է որոշակի հարցերի պատասխաններ լինեն, որի արդյունքում կորոշեն պարոն Հովհաննիսյանի մանդատի հարցը”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ