19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Խոստացել են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատանիների ֆուտբոլային թիմը կմեկնի Ֆրանսիա, որտեղ ընկերական հանդիպում կունենա Պլեսի Ռոբինսոնի իրենց հասակակիցների թիմի հետ:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ կազմակերպված այս այցելությունը Արաբկիր վարչական շրջանի և Պլեսի Ռոբինսոն քաղաքի միջև հաստատված գործընկերային կապերի մարզամշակութային բաղադրիչի շրջանակում է իրականացվում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից պատանի ֆուտբոլիստներին ողջունել, բարի ճանապարհ և հաջողություն է մաղթել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ թիմն ապահովվել է անհրաժեշտ  պարագաներով, գույքով և հանդերձանքով: Պատանի արաբկիրցիներն, ի դեպ, Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկներ կկրեն իրենց մարզահագուստներին: Նրանք նաև խոստացել են, որ հաղթելու դեպքում իրենց հաղթանակը նվիրելու են Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ