22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տիգրան Սարգսյանի վերանշանակումից որեւէ բան չի փոխվի. Բագրատ Ասատրյան

Տիգրան Սարգսյանի` վարչապետ նշանակվելուց Հայաստանի տնտեսական կյանքում որակական փոփոխություններ չեն լինի: Այսօր նման հայտարարություն է արել ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը եւ հավելել, որ նորմալ է վերաբերվում այդ նշանակմանը:

ԿԲ նախկին նախագահն ընդգծել է, որ վերջին  չորս տարիների ընթացքում Հայստանում ձեւավորված տնտեսական համակարգը աղետալի վիճակի է հասցրել երկրի տնտեսությունը:

“Մենք արդեն չորս տարուց ավելի ունենք այս քաղաքական համակարգը` հիմնական դերակատարներով: Ոչ մի բան մեր կյանքում չի փոխվել: Իշխանությունները մեզ ասացին` այ ժողովուրդ, մենք ոչ մի բան չենք փոխելու, մեզ ձեռք է տալիս այս օլիգարխիկ համակարգը, գնացեք, գլուխներդ կախ ձայն տվեք էս մարդկանց, եթե չտաք`գլուխներդ կջարդենք”,-ասել է Բագրատ Ասատրյանը:

“Հնարավոր է՝ մեկ–երկու նախարարի որպես “պեշկաներ” փոփոխեն, բայց իշխանությունների որակը չի փոխվել։ Սա ցավալի է, սա սարսափելի է, որովհետև երկիրը սարսափելի, աղետալի վիճակում է”,-շարունակել է ԿԲ նախկին նախագահը եւ նշել, որ երկրից տարեկան 50-60 հազար մարդ է գնում:

Ասուլիսի մյուս բանախոսքը` “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի  ղեկավար Թաթուլ Մանասերյանն էլ ասել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակումը պետք է դիտարկել երկու կարեւոր գործոնների համատեքստում` տնտեսական քաղաքականության արդյունավետության եւ թիմի տեսանկյունից: Նա բերել է գյուղատնտեսության օրինակը եւ նշել, որ ոլորտն աղետալի վիճակում հայտնվեց նախկին նախարարի օրոք /ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյան,-խմբ./, իրավիճակը փոքր ինչ շտկվեց այդ նախարարի փոփոխությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ