14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Միակ”, “անկրկնելի”, “մինուճար” … բառերը խորհրդարանում ՀԱԿ-ին չեն օգնի /վիդեո/

ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր, “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ “միակ”, “անկրկնելի”, “մինուճար” ու այս կարգի բառերը խորհրդարանում չեն օգնի ՀԱԿ-ին:

“Խորհրդարանական գործունեությունը այլ կեցվածք է ենթադրում: Փողոցում օգտագործվող “միակ”, “անկրկնելի”, “մինուճար” բառերը խորհրդարանում այլեւս չեն աշխատում: Այնտեղ կա հստակ գործունեության դաշտ եւ, ցանկացած պարագայում, եթե խնդրի շուրջ տեսակետների համընկնում է արձանագրվում, ապա տվյալ քաղաքական ուժի հետ համագործակցում ես”,-այսօր  Henaran.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով մեր այն հարցին, թե խորհրդարանական նոր ընդդիմադիր խմբակցությունը` ՀԱԿ-ն, արդյո՞ք ընդդիմադիր ուժի առաջամարտիկի դրոշն իր ձեռքը չի վերցնի:

Արմեն Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ խորհրդարանում ընդդիմադիր ուժերը համատեղ դիրքորոշում կարող են արտահայտել այս կամ այն հարցի շուրջ:

Henaran.am-ն Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք “Ժառանգության” նոր խմբակցությանը, որում բացակայում են ակտիվ-պայքարող գործիչները, նորընտիր խորհրդարանում չի ստվերի, նաեւ խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, ով խուսափում  է օգտագործել “ընդդիմություն” բառը, բայց եւ հայտարարում է, որ լինելու է իշխանության այլընտրանք:

“Մենք կարծեք թե խոսում ենք ընդդիմության մասին եւ ոչ թե այլ ֆորմատների”,-նախ նկատել է Արմեն Մարտիրոսյանն ու հավելել, թե տվյալ գործիչների մի մասը  “Ժառանգության” ֆրակցիայի մաս են կազմում, մյուսներն էլ` քաղաքական դաշտում են եւ իրենց գործունեությունը շարունակելու են:

Henaran.am-ն Արմեն Մարտիրոսյանին խնդրել է մեկնաբանել նաեւ իր այն հայտարարությունը, թե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այլեւս խարիզմատիկ առաջնորդ չէ : Ո՞ւր է կորել Տեր-Պետրոսյանի խարիզման եւ արդյոք կարելի է եզրակացնել, որ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ն իր թեկնածուն չի ունենա: Այս եւ այլ հարցերի պատասխանները` կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ