08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Թուրքերն անհանգստանում են “եղբայրական” Ադրբեջանի համար

Պաշտոնական Անկարան խիստ անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի լարվածությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը: “Մենք մտահոգվում ենք դեպքերի զարգացման կապակցությամբ”,-հայտնել է Ունալը` թուրքական “Zaman”-ի հետ զրույցում շոշափելով  ադրբեջանական դիվերսիոն խմբի 5 անդամների սպանության փաստը:

Հայ-ադրբեջանական սահմանին լարված դրությանը զուգահեռ Անկարայում անց է կացվում Թուրքիայի եւ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ Բաքվում է գտնվում Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հայրի Քըվրըքօղլուն: Նախատեսված է նաեւ Թուրքիայի ափային պահակության հրամանատար, փոխծովակալ Սարդար Դյուլգերի այցը:

Այցերի ընթացքում  կողմերը 14 համաձայնություն կստորագրեն թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակներում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ