22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարգարեություն, որ զգուշացրել էր Հայոց Ցեղասպանության մասին. crossnews.am

Դեմոս Շաքարյան անունը հավանաբար շատերին է հայտնի: Հենց նրա ջանքերի շնորհիվ Ամերիկայում հիմնվել է Ամբողջավետարանական գործարարների միջազգային ընկերակցությունը, որն աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացնում է բարեգործական ծրագրեր և նպաստում Տեր Հիսուս Քրիստոսի Բարի լուրի տարածմանը: Այժմ ընկերակցությունը գլխավորում է նրա որդին՝ Ռիչարդ Շաքարյանը:

Դեմոս Շաքարյանին ճանաչում ենք որպես գործարար, բարերար, մարդ, ով կարողացել է մեծ բարձունքների հասնել հայրենիքից հեռու: Սակայն քչերն են տեղյակ, թե ինչպես է նա հայտնվել Ամերիկայում, ինչն է ստիպել նրան լքել հայրենիքն և թե որտեղից են սերում նրա՝ հավատացյալ դառնալու արմատները: Այս մասին գրում է crossnews-ը: 

Դեմոսն անվանակոչվել է իր պապի՝ Դեմոս Շաքարյան ավագի պատվին, ով գաղթել է Հայաստանից՝ հիմք ընդունելով 1855թ-ին ռուս «մարգարե-տղայի»՝ Եֆիմ Գերասիմովիչ Կլուբնիկինի մարգարեությունը:

Ավագ Դեմոս Շաքարյանը ծնվել է հայկական Ղարաղալա գյուղում և ողջ կյանքն ապրել շատերի նման՝ իրեն համարելով հավատացյալ մարդ:

Բայց նրա կյանքը կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ նրանց գյուղ են ժամանել  ռուս հավատացյալներ: Դեմոսն ու իր ողջ ընտանիքն ապաշխարել են՝ մկրտվելով Սուրբ Հոգով:

Հենց այդ ժամանակ Ղարաղալա գյուղում մի 50-ամյա հավատացյալ մարդ է ապրել՝ Էֆիմ Գերասիմովիչ Կլուբնիկինը, ով ամբողջ գյուղով ճանաչված է եղել որպես հավատացյալ, ով իր կյանքն անցկացնում էր ծոմերի ու աղոթքների մեջ: Նրան բոլորն անվանել են «մարգարե-տղա», քանի որ բոլորը գիտեին այն պատմությունը, որ 1885 թվականին, երբ այս տղան դեռ 11 տարեկան է եղել, իր յոթօրյա ծոմերից ու աղոթքներից մեկի ժամանակ տեսիլք է ունեցել:

Տղան, ով ոչ գրել է իմացել  և ոչ էլ կարդալ, տեսիլքի ընթացքում իր աչքի առաջ տեսել է տառեր ու գծագրեր. նա այդ ամենը հանձնել է թղթին: Այնուհետ այդ թղթերը ցույց է տվել գյուղի գրագետ մարդկանց: Պարզվել է, որ այդտեղ գրվածը եղել է որոշ հրահանգներ ռուսերեն լեզվով:

Մարգարեությունը հետևյալն էր, որ ապագայում՝ նշված ժամանակ, Ղարաղալայում գտնվող բոլոր քրիստոնյաներին մեծ վտանգ է սպառնալու: Դրանք լինելու էին աննկարագրելի տանջանքների ու հազարավոր կանանց, տղամարդկանց, երեխաների դաժան սպանությունների ժամանակշրջան:

Կգա ժամանակ, զգուշացրել է մարգարեությունը, որ մոտակա շրջանների բոլոր բնակիչները ստիպված կլինեն փախչել՝ նույնիսկ ծովից այն կողմ: Ու թեև իր կյանքի ընթացքում «մարգարե- տղան» երբևէ չէր տեսել անգամ աշխարհագրության գիրք, նա հստակ նկարել էլ ուղի, որով պետք է քրիստոնյաները փախչեին:

Ի զարմանս բոլոր մեծերի՝ ջրային հատվածը, որը նշված էր քարտեզում, ո՛չ Սև, ո՛չ Կասպից և ո՛չ էլ Միջերկրական ծովերն էին, այլ հեռվում գտվող աներևակայելի Ատլանտյան օվկիանոսն էր:

Անկասկած վայրը, որը նշված էր քարտեզում, Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան հատվածն էր: Սակայն, ըստ մարգարեության, փախստականները չպետք է մնային այնտեղ, այլ պետք է շարժվեին դեպի նոր հողատարածքի արևմտյան հատվածը, որտեղ Աստված կօրհներ նրանց, հաջողված կլինեին և ժառանգներն էլ օրհնված ժողովուրդ կլինեին:

Որոշ ժամանակ անց՝ Եֆիմը գրում է երկրորդ մարգարեությունը, որի բովանդակությունը, սակայն ոչ ոք չպետք է իմանար, քանի որ այն վերաբերում էր շատ ավելի հեռավոր ապագային և պետք է բացվեր միայն այդ գործի համար Աստծուց նախասահմանված մարգարեի կողմից:

Եվ 19-րդ դարի սկզբին Եֆիմը հայտարարում է, որ արդեն մոտենում է այն պահը, որ պետք է կատարվի մարգարեությունը, որն Աստված տվել էր մոտ 50 տարի առաջ՝ «Մենք պետք է փախչենք Ամերիկա, քանի որ բոլոր այստեղ մնացողները կմահանան»:

Եվ 1905 թվականին Դեմոս Շաքարյանն իր կնոջ, վեց աղջիների՝ Շուշան, Եսթեր, Մագա, Երհան, Համաս, և իր կյանքի հպարտության՝ տասներեքամյան Իսահակի հետ տեղափոխվում է Ամերիկա:

Եվ այստեղ էլ ապրում իր հետագա կյանքը՝ հաստատվելով հավատքի և Աստծո ճանապարհների մեջ:

Տարիներ անց, երբ ծանր աշխատանքի հետևանքով արդեն մահացած է լինում Դեմոս Շաքարյանը, ծնվում է նրա սիրելի որդու զավակը՝ նրա թոռնիկը, ում անվանում են պապի անունով: Հենց այս տղան էլ՝ Դեմոս Շաքարյան կրտսերը, դառնում Է տարիներ առաջ հնչած մարգարեության հաջորդ մասի կրողը:

Ծանոթանալով այս պատմությանը՝ ակամայից մտաբերում ես աստվածաշնչյան այլ պատմություններ, որոնք նման են այս մեկին։ Օրինակ՝ Մարիամն ու Հովսեփը տեսիլքի միջոցով խուսափեցին Հերովդեսի՝ մանուկ Հիսուսին սպանելու ծրագրից, Ղովտն ու նրա ընտանիքը՝ Սոդոմ-Գոմորի ողբերգությունից, Նոյն ու իր ընտանիքն էլ՝ ջրհեղեղից։

Այն մարգարեության առաջին հատվածը, որ Աստված տվել էր Ղարաղալա գյուղի բնակիչներին, որը նախազգուշացնում էր քրիստոնյաներին սպասվող սարսափելի ժամանակաշրջանի մասին, 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունն էր:

Աննկարագրելի է այն, ինչ կատարվեց այդ ժամանակաշրջանում. լաց, ճիչ, ողբ, տանջանք ու կործանում: Կործանվում էր մի աբողջ ժողովուրդ:

Գրեթե մեկ դար է անցել այդ ահասարսուռ դեպքերից, սակայն այն եղել և մնում է ամեն մի հայի սրտի ցավը:

Հայոց Ցեղասպանությունը ցույց է տալիս մարդկային դաժանությունն ու սառնասրտությունը. «Կամ ընդունիր Մուհամեդին և հրաժարվի Հիսուս Քրիստոսինց, կամ էլ կմեռնես»․  սա էր դաժան թուրքի պահանջը: Հավանբար դա էր իրենցից պահանջում իրենց Մուհամեդը:

Սակայն Քրիստոս սովորեցնում էր սիրել թշնամիներին, և հենց հանուն Քրիստոսի սիրո էր, որ մեր պապերը չհրաժարվեցին իրենց հավատից, այլ ընդունեցին այս երկրային կյանքի մահը, քանի որ գիտեին, որ կա կյանք էլ ավելի, քան սա էր: Եվ այդ կյանքն անցնելու է այնտեղ՝ երկնքում ՝ Հայր Աստծո հետ:

Մեր պապերն իրենց կյանքի գնով մեզ ժառանգություն թողեցին քրիստոնեություն՝ Հայաստան աշխարհում։ Եվ մենք պետք է ջանք չխնայենք պահպանելու այն, ինչ մեզ է փոխանցված։

Կատարվում է նաև Եֆիմի միջոցով եղած մարգարեության հաջորդ հատվածը՝ այն, որ Ամերիկա գաղթածների ժառանգները օրհնված կլինեն։

Դեմոս Շաքարյան կրտսերը, հավատարիմ մնալով պապի ընդունած հավատքի հիմքերին, այսօր արդեն հաջողակ գործարար է։

Նրա հիմնած Ամբողջավետարանական գործարարների միջազգային ընկերակցությունը այսօր մեծ ներդրում ունի Հիսուս Քրիստոսի Ավետարանի տարածման գործում։ Բազամաթիվ բարեգործություններ, քարոզչություններ ու վկայություններ, որոնք փոխում են շատերի կյանքը, մոտեցնում Աստծուն և բերում դեպի փրկության։

Այսօր մենք կարող ենք ասել, որ հայ ժողովուրդը, որն ապրում ու գործում է իր հայրենիքում, նույնպես օրհնված է, քանի որ շարունակում է ապրել, պայքարել ու հաղթել՝ անկախ ամեն դժվարության։

Մենք շարունակում ենք կոչվել քրիստոնյա և մեր Տերն է Ամենակարող Աստված։

Պատրաստեց Անի Էլոյանը

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ