17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արտակարգ իրավիճակ. ընկույզի չափ կարկուտը սպանել է անասուններին

 Երկու օր առաջ, հունիսի 9-ին տեղացած հորդառատ անձրեւը Գեղարքունիքի մարզում վերածվեց երկարատեւ տեղատարափի ու կարկուտի: Ըստ բնակիչների, որ կարկուտը տարբեր չափերի էր, ամենախոշորը՝ ընկույզի չափ էր: Կարկուտի շերտի հաստությունը կազմել է մոտ 30 սմ:

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ  տեղատարափն  ու կարկուտը մարզի գյուղատնտեսությանը լուրջ վնաս են հասցրել: Դեռ նոր ծլած կարտոֆիլի, կաղամբի եւ հացահատիկի ցանքսերն ու ցողունները գրեթե ամբողջությամբ հավասարվել են հողին:

Կարկուտից եւ սելավից փլվել են նաեւ Գավառ քաղաքի կենտրոնական փողոցի բետոնապատնեշներ: Անձրեւաջրերը լցվել են գետափնյա բնակարանները: Իսկ Լճափ գյուղի բնակիչների պատմելով, հավկիթի մեծության կարկուտներից սատկել են Լճափի տարբեր տնտեսությունների պատկանող ոչխարները:

Գյուղապետ  Հայկ Սիմոնյանի խոսքով,կարկուտի ժամանակ անասունները հանդամասում են եղել:

 

Ստեղծվել է հանձնաժողով` բնական աղետի հասցրած վնասի չափերը հաշվարկելու նպատակով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ