27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաստաբաններին “ճիպոտելու” իրավունք չի տրվել

Հայաստանի փաստաբանների եւ դատավորների միջեւ  տեղեկատվական “պատերազմը” շաորւնակվում է: Հիշեցնենք, որ փաստաբաններն այսօր գործադուլ են հայտարարել` բողոքելով դատավորների կամայականություններից: Տեղեկատվական “պատերազմը” տեղափոխվել է նույնիսկ սոցկայքեր եւ բլոգներ:

Հայաստանի դատական դեպարտամենտի աշխատակից Արսեն Բաբայանը իր անձնական բլոգում անհրաժեշտ է համարել հիշեցնել փաստաբաններին, որ իրենց կարգավիճակից ելնելով փաստաբանները կարող են Դատարանի կողմից թույլ տրված ենթադրյալ դատական սխալների վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտել բացառապես համապատասխան դատական ատյաններ բողոքներ ներկայացնելու շրջանակներում:

“Ավելին` ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում է դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսեւորելու բոլորի պարտականությունը: Նույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որեւէ մեկին, այդ թվում`պարտավոր չէ որեւէ բացատրություն տալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Իսկ Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն դատավորն անձեռնամխելի է: Ստիպված եմ վկայակոչում իրավական այս կարգավորումները, քանզի պետք է ելնենք այն կանխավարկածից, որ իրավաբանները գիտեն Օրենքը: Այնուամենայնիվ, Փաստաբանների պալատի նախագահի կողմից արված հայտարարությունը հանրային կարծիք է ձեւավորում եւ ստիպված եմ հիշեցնել, որ փաստաբանը, անկախ նրա միութենական գործունեության արդյունքում զբաղեցրած դիրքից, իրավունք չունի եւ չի կարող որեւէ դատական գործով ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ երաշխավորված անկախ դատավորին հրավիրել, ավելին՝ հարցեր տալ, էլ ավելին` ակնկալել այո կամ ոչ պատասխան, առավել ավելին՝ “ճիպոտել” (ներառյալ` դրա փոխաբերական եղանակներից ցանկացածի դեպքում): Այն մասին, թե նման գործողությունները ինչպիսի հետեւանքներ կարող են ունենալ իրականացնող անձանց համար,  իրավաբանական էթիկետից ելնելով չեմ մանրամասնում, քանզի այն նախատեսված է ՕՐԵՆՔՈՎ”,-գրել է Բաբայանը:

Վերջինս նաեւ կոչ է անում փաստաբաններին` ձեռնպահ մնալ Դատական իշխանությանը նսեմացնող հայտարարություններ տարածելու գործելաոճից, քանզի այն հարիր չէ ՓԱՍԱՏԱԲԱՆԻ կոչմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ