30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ-որ թշնամական ուժեր կան. «սկանդալ» նկարիչների միությունում /վիդեո/

Ապրիլի 17-ին Հայաստանի նկարիչների միությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսն ուղեկցվեց սկանդալով: Ցուցահանդեսի մեկնարկից առաջ  մի խումբ նկարիչներ պարզել են, որ իրենց նկարները չեն ցուցադրվելու: 

Հայաստանի նկարիչների միության անդամ Խաչիկ Հարությունյանը լրատվամիջոցների հետ զրույցում պնդել է, որ հանձնաժողովը տվյալ դեպքում ձեւական բնույթ է կրում. «Հանձնաժողովն այստեղ կապ չունի, ամեն բան Կարեն Աղամյանի ձեռքում է: Ես համոզված եմ, որ մշակույթի նախարարությունը, որոշ բարերարներ գնելու են որոշ կտավներ, ուստի Կարեն Աղամյանը ընտրել է այն նկարիչների կտավները, ովքեր գործարքի մեջ կմտնեն իր հետ, քանի որ, ես տեղյակ եմ, որ այդ գնված կտավների գումարի 80 տոկոսը Կարեն Աղամյանը վերցնում է իրեն ու մի երկու կոպեկ թողնում նկարիչներին»,-ասել է Հարությունյանը: Հարությունյանը պնդել է, որ Կարեն Աղամյանը բիզնես է անում:

Henaran.am-ի հետ զրույցում նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ ներկայացված 500 կտավներից թեմային ավելի համապատասխանել են 250 գործեր, որոնք ընտրել է հատուկ հանձնաժողովը:

Աղամյանը ցավ է ապրում, որ որոշ մարդիկ փորձում են վարկաբեկել իրեն և իր ղեկավարած կառույցը:

«Ես չեմ կարծում, որ այս ամենը պատահականություն է, որովհետև մենք իսկապես մեծ ջանքեր ենք ներդնում Ցեղասպանության 100 ամյակի լուսաբանման համար: Դա նշանակում է, որ ինչ-որ թշնամական ուժեր կան»,-նշեց Կարեն Աղամյանը:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ