22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ասում եմ՝ քուրիկ ջան, ճիշտը ասե՞մ՝ իրար հետ բանտ գնանք, թե՞…»

«Մեր ազգի առողջության, վաղվա համար մենք հայ ազգ ըլլալով պիտի հավաքվենք, հասկանանք՝ ուր ենք երթում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմենիան Նեյվի Բենդ խմբի հիմնադիր Արտո Թունչբոյաջյանը: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նա ասաց, որ այս տարածաշրջանում էլ մի օր պետք է խաղաղություն լինի, և որքան շուտ լինի,  այնքան ավելի լավ: «Հակառակ դեպքում սիսեռի, ոսպի գները պիտի դնենք, ու մարդիկ բնական գազ ունենան դրա դիմաց»,-նկատեց նա: 

«Թուրքերն ասում են՝ մենք դիասպրիայի հետ պրոբլեմ ունենք, Հայաստանի հետ չունենք, բայց դիասպրան իրենց պատճառով եղավ, իրենք ասում են, ինձ հարցնում են՝ Ցեղասպանություն եղել է, թե չէ, ասում եմ՝ քուրիկ ջան, ճիշտը ասե՞մ՝ իրար հետ բանտ գնանք, թե՞ մի հատ սուտ ասեմ, երթանք, սուրճ խմենք իրար հետ»,-շեշտեց նա:

Երգիչը նշեց, որ այսքան տարի գնում-գալիս է այստեղ, շատ լավ ու վատ բաներ է տեսել, բայց  գիտի, որ իմաստ կա այստեղ գալու, և դա ապրելն է: «Մեր ցավը մեզ վնաս տվել է ու խանգարել է, բայց մենք կանգնում ենք ու մարդկանց առաջ պոզիտիվ ենք կանգնում ու աշխարհին մի բան առաջարկենք, որ մեր պատճառով մարդկանց միտքերը փոխվի, դա իմ երազանքն է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ