03 Հուլիսի, Կիրակի, 2022
KFC

Տե՛ր, ինձ ուժ տուր

image_27090

– Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնի՛ր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին:
– Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատի՛ր և աջակցի՛ր ինձ:
– Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա:
– Ղեկավարի՛ր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ խոսքերում և գործերում:
– Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի՛ թույլ տուր ինձ մոռանալ, որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից:
– Սովորեցրո՛ւ ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ վարվել, չվշտացնելով ու չվրդովեցնելով և ոչ մեկին:
– Տե՛ր, ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա հոգնություններն ու բոլոր դիպվածները:
– Ղեկավարի՛ր իմ կամքը, և սովորեցրու ինձ աղոթել, հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել: ԱՄԵՆ

KFC

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ