14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ե՞րբ “արխիվ” կուղարկենք գերբեռնված ու հնամաշ տրանսպորտը /վիդեո/

Գերբեռնված ու հնամաշ մեքենաներից, կանգառում երկար սպասելուց  եւ վերջապես՝ կանգառ հասած մեքենայում  խցկվելու տեղ չգտնելու անհարմարությունից հասարակական տրանսպորտից օգտվող ուղեւորները մինչ տարեվերջ կազատվեն, երբ կգործի մայրաքաղաղաքի ներքաղաքային հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցը: Սա Երեւանի քաղաքապետարանն է խոստանում: Մրցույթները մեկնարկել են մայիսի վերջին եւ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ կավարտվեն նոյեմբերի վերջին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի փոխանցմամբ, յուրաքանչյուր շաբաթը մեկ կազմակերպվում է 4-5 երթուղու մրցույթ: Երկու մրցույթ արդեն անցկացվել է, որին հայտ ներկայացրած երկու կազմակերպություն չի անցել`  պատշաճ պատրաստված չլինելու պատճառով, երեք երթուղի սպասարկող կազմակերպություն էլ հաղթահարել է մրցույթը:

Հենրիկ Նավասարդյանի հավաստիացմամբ, մինչեւ տարեվերջ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցն ամբողջությամբ կթարմացվի, եւ կբացառվի  հնամաշ ու անբարետես ավտոմեքենաների շահագործումը: Նշենք, որ միկրոավտոբուսային ցանցում, կախված երթուղու երկարությունից եւ ծանրաբեռնվածությունից, սպասարկող կազմակերպությունը պարտավոր է ապահովել մինչեւ 25 մեքենա: Զուգահեռ, նախատեսված կլինեն նաեւ ավտոբուսային երթուղիներ:

“Անբավարար պայմաններով ներկայանալու համար մինչ  այս կազմակերպված մրցույթները չեն շահել համար 15 ավտոբուսային երթուղին, որը քաղաքապետարանի ձեռնարկությունն է սպասարկում, մյուսը նոր եթուղի էր` նախատեսված Հին Նորքի տարածքը քաղաքի հետ կապելուն: Այսօր մենք բավականին դժգոհություններ ունենք այդ հատվածից, որն սպասարկում է 109 երթուղային տաքսին: Նախատեսել ենք մեկ այլ միկրոավտոբուսային երթուղի: Հայտը ներկայացված էր, ցավոք, չկարողացան շահել:  Նրանց հնարավորություն է տրված մասնակցելու երկրորդ հայտի ներկայացմանը”,-Henaran.am-ին տեղեկացրեց Հենրիկ Նավասարդյանը:

Մրցույթին ներկայացված  մեքենաների տարիքը չպետք է գերազանցի օրենքով սահմանված 15 տարին, արտաքին տեսքը պետք է պատշաճ լինի, սալոնը` կահավորված, վթարի ենթարկված կամ ծեփապատված, մաշված անվադողերով մեքենաները չեն բավարի մրցույթի պահանջները: Միկրոավտոբուսները պետք է ունենան 13-14 նստատեղ:

Նոր միկրոավտոբուսային երթուղի, բացի 26 համարից, որը  փոխարինում է նախկինում  գործող 109 համարին, չի նախատեսվում:  Ավտոբուսային մի քանի նոր երթուղիներ կգործեն, որոնք կշահագործվեն Չինաստանից ներկրված  նոր ավտոբուսներով: 65 համարի ավտոբուսային երթուղին, որն սպասարկում է  Սարալանջի փողոցն, արդեն գործում է: Գործում է նաեւ 36 համարի ավտոբուսային երթուղին, որը նախկինում  նորմալ չի շահագործվել:

Հենրիկ Նավասարդյանի խոսքով, 4-5 ավտոբուս ունեցող երթուղիները կհամալրվեն նոր ավտոբուսներով: “Չինաստանից ներկրված ավտոբուսների մյուս խմբաքանակը` մոտ 150 ավտոբուս, դեռ երթուղի դուրս գալու անհրաժեշտություն ունեն: Մենք խնդիր ունենք վարորդական անձնակազմի հետ կապված, վարորդներ չունենք: Որպեսզի կարողանանք վարորդներով ապահովել եւ միկրոավտոբուսների գերբեռնված վիճակը բեռնաթափել, քաղաքն ավտոբուսներով պետք է սպասարկենք”,-նշեց  տրանսպորտի վարչության պետը: Նոր ավտոբուսները շահագործման կհանձնվեն  փուլ առ փուլ: Առաջիկա շաբաթվա ընթացքում չինական նոր ավտոբուսներով կհամալրվի համար 40 երթուղին, որն այսօր սպասարկվում է 3-4 ավտոբուսով, իսկ այս ավտոբուսները կհամալրեն համար 30 ավտոբուսային երթուղին: Թվով 38 միկրոավտոբուսային երթուղիներ մինչեւ տարեվերջ կփոխարինվեն ավտոբուսային երթուղով:

Հենրիկ Նավասարդյանի խոսքով, բացառությամբ երեկոյան ժամերի, միկրոավտոբուսային երթուղիներում դրանց միջեւ եղած միջակայքը առավելագույնը պետք է լինի 5-7 րոպե, իսկ ավտոբուսային երթուղիներում` 8-10/12 րոպե, մինչդեռ  կան բազմաթվ երթուղիներ, որոնցում այս նորմը խախտվում է: 124 համարի միկրոավտոբուսային երթուղիների միջեւ ընկած միջակայքն, օրինակ, անգամ հասնում է  25-30 րոպեի:

Հենրիկ Նավասարդյանը Henaran.am-ի հետ զրույցում խոստացավ հսկողության տակ վերցնել համար 124 երթուղին, որից օգտվող ուղեւորներից  խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում. “Մենք այսօր եւեթ կվերցնենք հսկողության տակ, կուսումնասիրենք ժամային միջակայքերը եւ անհրաժեշտության դեպքում  կպարտադրենք սպասարկող կազմակերպությանը բարելավելու, որովհետեւ ինքն այդ պարտավորությունն ունի”:

Անդրադառնալով վարորդների վրա գծատիրոջ կողմից  դրված, այսպես ասած, պլանին, որի բարձր լինելու հանգամանքով կարող է պայմանավորված լինել  մեքենաների գերծանրաբեռնվածությունը,  Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ այդ գումարը վերահսկելու հնարավորություն ոչ ոք չունի, քանի որ պլանավորումը կատարում է երթուղին շահած կազմակերպությունը: Նրա խոսքով,վարորդը պարզապես չի աշխատի, եթե շատ բարձր պլան սահմանվի:

“Գերբեռնվածությունը ոչ թե գծատիրոջ պահանջն է, այլ` վարորդի սովորության հարցը: Որորշ դեպքերում  նաեւ ուղեւորների հակվածությունը` օգտվել տվյալ երթուղոց”,-կարծում է Հենրիկ Նավասարդյանը: Նրա խոսքով, կան երթուղիներ, որոնց զուգահեռ գործում են նաեւ նաեւ տրոլեյբուսային երթուղիներ, որոնցից ուղեւորները չեն օգտվում:

“Մեր բնակչությունը գերադասում է կռացած, խցկված նստել միկրոավտոբուս, քան հինգ րոպե շուտ դուրս գալ տնից եւ տրոլեյբուսից օգտվել: Ես հավաստիացնում եմ, որ միկրոավտոբուսային եւ տրոլեյբուսային երթուղու ժամային կորուստը 5-7 րոպե է”: Միկրոավտոբուսների գերբեռնվածությունը, Հենրիկ Նավասարդյանի հավաստիացմամբ, կթեթեւանա նոր ավտոբուսների շահագործմանը զուգահեռ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ