08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ինչի՞ են հայ ուսյալ զանգվածները ծռվում և տվայտվում ռուսներից, բայց ռացիոնալ և պրագմատիվ սիրով լցված դեպի Թուրքիան. Կարպիս Փաշոյան

Լրագրող Կարպիս Փաշոյանը գրում է. «Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել։

Բայց հայ առաջադեմ շրջանակները այս փաստը աննկատ են թողել։ Նրանք այդ հայտարարության մեջ թուրքական հետք, հիբրիդային գրոհ և կայսերական ազդեցություն չեն տեսնում։ Նրանց ուղեղները ծրագրավորված են միայն ռուսների ուղղությամբ։ Թուրքերի պարագայում նրանք խիստ պրագմատիկ են ու ռացիոնալ, նրանց չի մտահոգում այն փաստը, որ այդ պատրիարքարանը գործում է Ստամբուլի քաղաքապետարանի ենթակայության ներքո և ընդհանրապես ստեղծվել է օսմանների կողմից։

Բայց ռուսների պարագայում դառնում են խիստ զգայուն և անհանգիստ, նույնիսկ Կրեմլի շողքն ու ԿԳԲ-ի հուշը նրանց խելագարության են հասցնում՝ ստիպելով խրամատավորվել հիբրիդային գրոհների դեմ։
Ի դեպ ես չեմ պնդում, թե Սահակ արք․ Մաշալյանը գործում է բացառապես Թուրքիայի Հանրապետության շահերից։ Նրան ճանաչում եմ դեռևս ուսանողական տարիներից և միշտ մասնակցել եմ նրա դասախոսություններին։

Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում, ինչի՞ են հայ ուսյալ զանգվածները ծռվում և տվայտվում ռուսներից, բայց ռացիոնալ և պրագմատիվ սիրով լցված դեպի Թուրքիան։ Ռուսական բիզնեսից ահաբեկվում են, իսկ թուրքական բիզնեսի վերաբերյալ որևէ քննադատական միտք դիտարկում որպես դավադրության տեսություն։

Չի բացառվում, որ Ռուսաստանը հիբրիդային գործիքակազմերով քարոզչական գրոհներ երբեմն նախաձեռնում է ՀՀ իշխանությունների դեմ, իսկ Թուրքիան և Ադրբեջանը, իմ խորին համոզմամբ, Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմը արդեն իսկ հասցնում են ավարտին։ Վերջնարդյունքը՝ մենք աշխարհին սկսել ենք նայել նրանց աչքերով»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ