24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ինչո՞ւ խոսել անվտանգությունից․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչո՞ւ խոսել անվտանգությունից
Երկրի , պետության, ժողովրդի համար ամենակարեւորը ի՞նչն է՝ հացն ու սո՞խը, խառը կա՞նաչին ու  էժան ձե՞թը։ Ոմանց համար, կարծես ՝ այո, հենց էդ կարգի բաները։ Իսկ իրականում ի՞նչն  է կարեւորը, հատկապես մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի համար։ Իհարկե՝ անվտանգությունը։Իսկ ի՞նչ են անում սրանք, ի՞նչ է անում էսօրվա վայ-իշխանությունը։ Փնթի տգետի պես, կամ՝ մտածված եւ թշնամու հրահանգով, մարդկանց գլուխներում նկարում են  մի դաստա խառը կանաչի, էժան բենզին, էժան ձեթ ու տռուսիկ եւ ասում՝   ապաշրջափակումը կվերանա ու լավ կապրեք։
Մեծամասնությունը սրանց այլեւս չի հավատում, որովհետեւ անցած ութ տարիներին սրանք իրենց բոլոր խոստացածների հակառակն են արել՝ Արցախի մասին խոսեցին, հանձնեցին, խաղաղությունից խոսեցին, պատերազմը բերեցին,  աշխատատեղերից խոսեցին, զրո աշխատատեղ բացեցին,  կրթությունից խոսեցին, արագաչափերից խոսեցին տասնապատկեցին, կրթական համակարգը քանդեցին։  Այսօր արդեն տեղեկությունները հաստատվում են առ այն, որ ԿԳՍՄ -ն պատրաստվում  է հանրապետության գործող 229 դպրոց փակել։ Երբ էս մասին խոսում են մարդիկ, սրանք անմիջապես   ասում են՝ չկա այդպիսի բան։
Բայց կա փաստը եւ դպրոցները փակվելու են, անգամ  այն դպրոցները, որ ունեն  հարյուրից ավելի աշակերտ։  Դե, բնական է, որ պետական բյուջեով այդ դպրոցներին  հատկացված գումարները մնալու են եւ մտնելու են ո՞ւր՝ գուշակեք առաջին փորձից։ Այո, դրանք կդառնան պարգեւավճար իրենց «լավ» աշխատանքի համար։  Վերջերս մի տեսանյութ ընկավ աչքովս, որտեղ դպորցներից մեկի պատմության ուսուցչուհին հուզված եւ ջղային ասում էր․«Չեմ հանելու փառքի պատը, տղերքի նկարները, նրանք 44 օրյայի  հերոսներ են եւ աշակերտները պետք  է ճանաչեն մեր ժողովրիդի հերոսներին»։ Կա՞րող եմ  մտածել, որ շատ դպրոցներ նաեւ էս պատճառով են փակվելու։ Դե, իսկ գլխավոր  նպատակը՝ կրթական համակարգը մինչեւ վերջ ոչնչացնելն է, «ասֆալտապատելը» ։
Իսկ դուք ցուցակագրվենք։ Անվտանգությունից մի խոսեք»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ