18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչի համար են մարդիկ ափսոսում մահից առաջ

Մարդիկ, ովքեր վերաարժևորում են իրենց կյանքը մահվան շեմին, կարող են շատ դասեր տալ մեզ՝ կենդանիներիս ու առողջներիս:

Այսպես է համարում բուժքույր Բրոննի Վայրը, ով մահացողների կողքին է անցկացնում նրանց վերջին շաբաթները. փոխանցում է ieshua.org-ը:

Ահա, ինչի համար են ափսոսում մահվանը դեմ հանդիման կանգնած մարդիկ. 

«Ես պետք է ավելի շատ հոգ տանեի ընկերներիս համար»:

Ընկերությունն է, որ տալիս է ջերմություն, սեր, ուրախություն, աջակցություն և մտերմության զգացում:

Հաճախ մահից առաջ մարդիկ ափսոսում են, որ ժամանակ չեն տրամադրել իրենց ընկերներին:

Իսկ դուք գիտե՞ք արդյոք, թե ինչ վիճակում են այս պահին ձեր ընկերները, ինչով են ապրում, ինչ հույսեր ունեն, ինչից են վախենում, ինչ են ծրագրում:

«Ես կցանկանայի խիզախությամբ ապրել այս կյանքը»:

Հաճախ մահացողներն ափսոսում են, որ ապրել են ուրիշների սպասումներն արդարացնելու համար, փոխանակ իրենց սեփական կյանքով ապրելու:

Իսկ ձեզ համար ի՞նչն է արժեքավոր: Հիշեք, թե ինչ եք երազել դառնալ ու գնահատեք այսօրվա ձեր ձեռքբերումները՝ հետևելով ձեր երազանքներին:

«Ես կցանկանայի խիզախություն ունենալ՝ արտահայտելու իրական զգացմունքներս»:

Հասարակական բարքերին համապատասխանելու համար հաճախ մենք մեր իրական զգացմունքները թաքցնում ենք մեր հոգու անտեսանելի խորքերում:

Նախևառաջ՝ անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ:

«Ես ափսոսում եմ, որ այդքան շատ ժամանակ եմ տրամադրել իմ աշխատանքին»:

Մարդիկ մահից առաջ հաճախ են ափսոսում, որ իրենց ավելի շատ մտահոգել է փող վաստակելը, անգամ այն ժամանակ, երբ ապրուստի համար վաստակելը կյանքի ու մահվան հարց չի եղել:

Ինչի՞ համար եք դուք աշխատում՝ մեծ նպատակի՞, ընտանիքի՞, թե՞ որովհետև այդպես է հասարակության մեջ ընդունված:

«Ես կցանկանայի թույլ տալ ինքս ինձ երջանիկ լինել»:

Մահից առաջ մարդիկ ասում են, որ կցանկանային ավելի բաց լինել փոփոխությունների համար: Երջանկությունը ընտրութուն է: Մարդիկ երկար տարիներ ապրում են նույն կերպ, առանց որևէ փոփոխության՝ փակելով դռները նոր ընտրությունների առջև, որոնք իրենց կարող էին երջանիկ դարձնել:

Մեռնելիս մարդուն ամենաքիչն է մտահոգում, թե ինչ են ուրիշները մտածում իր մասին: Երջանիկ լինել, ունենալ հնարավորություն ընտրելու, ժպտալու, ընկեր լինելու՝ ահա մարդու կյանքի հիմնական կարևոր արժեքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ