06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Օպերայի տնօրենի «օգնական» կոչված սուբյեկտը «գաստրոլներով» հիմա էլ Մասիսում է․ Հովասափյան

ՀՀԿ խորհրիդ անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օպերայի տնօրենի «օգնական» կոչված սուբյեկտը «գաստրոլներով» հիմա էլ Մասիսում է։ Տվյալ երևույթն ասում ա, թե՝ «ես չեմ իմացել, որ կաթողիկոսի գերեզմանի վրա եմ բարձրացել, ես մեղք չեմ գործել, ինքը (նկատի ունի Տեր Վրթանեսին) սուտ խոսեց, թե խմած ենք, դրա համար էլ Աստծու պատիժը ստացավ»։
Հիմա մարդ չգիտի էս արարածին, ի՞նչ ասի, խղճա՞, թե համարժեք պատասխան տա։
Իր կյանքում ոչ մի բան չստեղծած ոչ մի բանը՝ արժանապատիվ Տեր Հոր հասցեին բարբաջանք ա դուրս տալիս՝ ընդհանրապես պատկերացում չունենալով, թե Տեր Վրթանեսն ինչ եզակի հոգևորական է ու եկեղեցու հավիտենական ուխտին հավատարիմ հոգևորական։
Ի տարբերություն ձեր ծախու գանձագող 10-յակի ու նրանց սատարող անբարո մի քանի տերտերի, Տեր Հայրը գիտի որտեղ է կանգնած, ու հանուն ինչի է սրտամկանի կաթված ստացել։ Ու դու, ու քո տերերը, շատ պիտի ապաշխարհեք, մեղքերի թողություն տաք, ու ձգտեք, որ Տեր Հոր ստեղծած արժեքի կեսի կեսին հասնեք։
Դրան ասեմ, որ Տեր Վրթանեսը ոչ թե մեղք գործելու համար է ինֆարկտ ստացել, այլ ձեր նման բորենիների արարքի համար, թե ոնց կարելի է շարքային կենդանու նման գրոհել Մայր Աթոռը, փորձել դուռը ջարդել ու Կաթողիկոսների շիրիմի վրա  սմբակներով բարձրանալ։
Տեր Վրթանես ջան, հարգանքներս, պինդ կաց ու առողջ․․․
Հ․Գ․ Հա՛յր, ներիր նրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում․․․»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ