12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Միհրան Հակոբյանի դեմ օրը ցերեկով իրականացված այս հարձակումը զուտ ցուցադրական գործողություն է․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միհրան Հակոբյանի դեմ օրը ցերեկով իրականացված այս հարձակումը զուտ ցուցադրական գործողություն է և ուղերձ բոլոր նրանց, ովքեր «համարձակվում» են քննադատել իշխանությանը կամ բարձրաձայնել սրանց այլանդակությունների մասին։ Փորձ է արվում վախի ու լռեցման մթնոլորտ ձևավորել՝ ցույց տալով, որ ցանկացածը, ով չի հարմարվում ստեղծված ծանր իրավիճակի հետ, կարող է դառնալ թիրախ։
Բայց նման փորձերը ձախողված են ի սկզբանե։Էս երկրում շատ են էն մարդիկ, ովքեր չեն վախենում խոսել, չեն նահանջում ճնշումներից և ուղղակի չեն ընդունում ուժի լեզուն։
Ու որքան էլ բանդիտական գործելակերպ կիրառվի, նրանք չեն լռելու, չեն կոտրվելու, և էլ ավելի  համառ են դառնալու իշխանության խուլիգանություններին ու այլանդակություններին դիմակայելու գործում…
Միհրան ջան, քեզ շուտափույթ ապաքինում, ընկեր ջան…»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ