07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ժողովրդավարության հիմքն ազատ խոսքն է, իսկ ազատ խոսքի ճնշումը երկրի թուլացման ամենավտանգավոր նախանշաններից․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք, մասնավորապես երիտասարդները, պետք է ունենան իրական խոսքի ազատություն՝ արտահայտելով իրենց կարծիքները, դիրքորոշումները, քննադատությունները և բազմազան մեկնաբանությունները՝ լիովին համապատասխանելով երկրի Սահմանադրությանը։
Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի օրենքով ունի ազատ խոսքի և ազատ արտահայտվելու իրավունք, և ոչ մի ձևով չպետք է ենթարկվի քաղաքական հետապնդման, ճնշման, ապօրինի կալանքի կամ, ինչպես վերջին օրերին տեսնում ենք, անգամ ֆիզիկական հաշվեհարդարի։
Այս զարգացումները վկայում են, որ մեր երկրում ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը մտել են վտանգավոր անկման փուլ։ Ընդդիմադիր լինելը Հայաստանում փաստացի դարձել է ռիսկային՝ հակասելով ժողովրդավարական կառավարման բոլոր նորմերին ու արժեքներին։
Հայաստանում պետք է անպայման վերականգնվի հանդուրժողականության և բազմակարծության մշակույթը, որպեսզի պետական պաշտոնյան հստակ գիտակցի․
նա հաշվետու է ժողովրդին, ոչ թե պետք է իրեն քննադատողներին բանտարկի, վախեցնի կամ բռնության ենթարկի։
Ժողովրդավարության հիմքն ազատ խոսքն է, իսկ ազատ խոսքի ճնշումը երկրի թուլացման ամենավտանգավոր նախանշաններից»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ