09 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Տվյալ «այրը» չի դադարում զարմացնել բոլորիս․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայ եկեղեցու 10 տիրադավ եպիսկոպոսների մասին վերջին մի քանի օրերին բավական շատ հնչեցին պարսավանքի ու քննադատության խոսքեր, որոնք միանշանակ ոչ միայն տեղին էին, այլ որոշակի առումով նաև թույլ, քանի որ տեղի ունեցածն ակնհայտ ուխտադրժություն ու դավաճանություն էր Հայ եկեղեցու հանդեպ․ այդ տասնյակը դասական ապոստատներ (հավատուրացներ) էին, որոնք իրենց ուսերին վերցրեցին քրիստոնեության մեջ համարվող մեծագույն մեղքերից մեկը՝ ուրացան հավատը։
Ցավոք սրտի, այդ տասնյակում էր Արցախի թեմը ներկայացնող սուբյեկտը, ով բավականին էպոտաժային կերպար լինելուց բացի, երեկ մի հայտարարության տեքստ էր տարածել թեմի անունից, որտեղ ամեն կերպ փորձում էր արցախցիներին և ողջ հանրությանը համոզել, թե ինքը չի մոռացել Արցախն ու արցախցու ապրած ողբերգությունը և շարունակում է մնալ այդ խնդրով թիվ մեկ շահագրգիռ անձանցից մեկը։
Տվյալ «այրը» չի դադարում զարմացնել բոլորիս ու իր վրա ապատիայի հերթական դոզան հավաքել․ հերիք չէ, որ ողջ Արցախն ու արցախցուն է խայտառակել իր անբարո պահվածքով՝ Արցախի դահիճի առաջ խոնարհվելով, մի հատ էլ պաթետիկ տեքստ է գրել, ու դա էլ քիչ է՝ երես ունի էդ տեքստերը տարածել։ Սա տեսակի հարց է, էդ մարդն իր էությամբ շարքային վաճառական է ընդամենը, ուրիշ ոչինչ։
Դրան ու մնացածին մի բարի խորհուրդ տամ․ Նիկոլները մի օր գնալու են՝ չեն լինելու իշխանություն, իսկ դու (դուք) պատմության մեջ մնալու եք որպես դավաճաններ․ այդ կլեյմոն հավերժ մնալու է ձեր ճակատին»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ