27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հնարավոր է՝ Քրիստոսին հանդիպելով՝ չճանաչենք Նրան

Մարիամ Մագդաղենացին, երբ տեսավ Հիսուսին հարությունից հետո, Նրան այգեպան կարծեց: Կղեոփասը և նրա ընկերը Էմմաուսի ճանապարհին Հիսուսին տեսնելով՝ կարծեցին, թե ճանապարհորդի են հանդիպել, մինչև Նա չվերցրեց հացն ու չկիսեց այն իրենց հետ:

Երբ Հիսուս կանգնած էր ափին ու կանչում էր Իր աշակերտներին՝ Պետրոսին ու մնացածներին, նրանք չէին լսում: Հովհաննեսը գրում է, որ երբ տասնմեկ աշակերտները առաջին անգամ տեսան հարություն առած Քրիստոսին, կարծեցին, որ հոգի են տեսել:

Մատթևոսի ավետարանում մի հատված կա, որտեղ Հիսուս խոստանում է Իր աշակերտներին, որ երբ Ինքը նորից հայտնվի, ապա կգա աղքատի, օտարականի, հիվանդի կամ էլ բանտարկյալի տեսքով. «Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիններին. եկեք, ով իմ Հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։

Որովհետև սովեցի, և դուք տվեցիք ինձ ուտել, ծարավեցի, և խմեցրիք ինձ, օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք, մերկ էի, և հագցրիք ինձ, հիվանդ էի, և ինձ այցելեցիք, բանտի մեջ էի, և ինձ մոտ եկաք»: Այս բոլոր դեպքերում ոչ թե եկեղեցին է աշխարհին հայտնում Քրիստոսին, այլ ընդհակառակը, աշխարհը, իր ողջ ջախջախվածությամբ հանդերձ, սովորեցնում է եկեղեցուն, թե ինչպես ճանաչել Քրիստոսին:

Քրիստոս մահացավ, Քրիստոս հարություն առավ: Քրիստոս կրկին վերադառնալու է: Սակայն մենք հնարավոր է՝ չճանաչենք Նրան: Հնարավոր է՝ Քրիստոսին հանդիպելով՝ չտեսնենք Նրան այնպիսին, ինչպիսին սպասում ենք: Գուցե Նա լինի օտարականի տեսքով, ում համար ժամանակ չունենանք:

Սա է Զատկական պատմության կրկնվող ուղերձը: Հիսուս արդեն այստեղ է, աշխարհում, սպասում է Իր աշակերտներին, որ նրանք տեսնեն ու ճանաչեն Իրեն:

Մենք՝ որպես քրիստոնյա, պետք է սովորենք չանտեսել նրանց, ովքեր մեզ հետ համաձայն չեն: Սակայն մենք մինչ օրս դա չենք հասկանում: Մենք շարունակում ենք համարել, որ մենք Պետրոս ենք, ով իր ձեռքում ունի Երկնքի Արքայության բանալիները: Մինչ օրս չենք կարողանում նայել մարդկանց ու նրանց մեջ Քրիստոսին տեսնել՝ իմանալով հանդերձ, որ ամեն մարդ Աստծո պատկերով է ստեղծված:

Զատիկը քրիստոնյաներին հորդորում է խոնարհ լինել: Այն վերապատմում է պատմությունն այն մասին, որ մենք՝ որպես մարդիկ, ամեն կերպ ձգտում էինք վերացնել Աստծո սիրո մեծագույն ապացույցն այս երկրի վրայից: Սա զգուշացում է մեզ համար: Եթե այն ժամանակ մարդիկ, ովքեր սպասում էին Մեսիային, չճանաչեցին Նրան ու խաչը հանեցին, ապա որքան մենք՝ այս խավար ու օրեցօր դեպի կործանում գնացող օրերում, պետք է զգույշ լինենք. գուցե մենք էլ չճանաչենք Քրիստոսին, երբ անցնենք Նրա կողքով:

Զատիկը ցույց տվեց, որ փորձերը՝ Աստծո սերը ժխտելու, վերջին հաշվով, չնչին են ու նվազ՝ Աստծո նորոգող, հավիտենական սիրո լույսի ներքո: Եվ ի ուրախություն մեզ՝ Աստված նույն մտադրություններն ունի, ինչ որ խաչելության օրը, և Նրա մտադրությունները սիրուց են ծնված:

Քորթնի Թի Բոլ

crossnews.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ