12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Աղոթք

Մանկությունն իմ Քեզանով և ի սեր Քեզ անցկացվի, իմ երիտասարդությունը Քեզանով փառավորվի, իմ ծերությունը Քեզանով բարեբեր լինի, իմ մահը Քեզանով կենդանանա, և Դու լինես իմ ողջ կյանքի մատակարարն ու վայելչապես կարգավորողը:

Տես մարդասեր, անձիս պաղատանքները, լսիր աղոթքները՝ իմ շուրթերից, պարգևիր ինձ իմ խնդրվածքները, ունայն մի արձակիր ինձ Քեզանից, Թագավոր առատապարգև, զարդարիր իմ անզարդությունն այս աղոթքների կատարմամբ, որ, Քեզանից բնավ չհեռանալով, պաշարված լինեմ բարիքների ամեն տեսակ պարգևներով, որ Քեզ ատող իմ թշնամիները տեսնելով՝ կորանալով ամաչեն, և ովքեր սիրում են Քեզ, փառավորվեն Քեզանից, և անարգս մեծարվեմ, և ես էլ արժանի լինեմ փառավորելու Քեզ Քո միածին Որդու և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ