«Խայտառակ կլինեինք» /վիդեո/
Դերասան Սերգեյ Դանիելյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ կատարվող միջոցառումները բավական ուրախ են անցնում: «Ուզում են, որ լավ լինի, կազմակերպված լինի, սակայն պրոֆեսիոնալիզմի պակաս կա: Մենք պետական մակարդակով կազմակերպելու համար այդ մշակույթը չունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Նա նկատեց, որ քիչ է այն ժամանակը, որ մենք անկախ ենք ապրում ու այս ընթացքում աշխարհի մոտ ներկայանալու մշակույթ դեռ չենք կարողացել ձեռք բերել:
Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը հավելեց, որ միջոցառումների թվում առանձնացան երեք կարևոր իրադարձություններ՝ անմոռուկների մոլուցքը, ՀՀԿ կանանց այցը Ծիծեռնակաբերդ և հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանի այցը: Խոսելով երկրորդ միջոցառման մասին՝ բանախոսներն ասացին, որ պարզ է՝ ՀՀԿ կանայք ևս կարծում էին, որ լավ բան են անում, սակայն կրկին ոչ պրոֆեսիոնալ ձևով ստացվեց:
Հարցին, թե արդյոք Մշակույթի նախարարությունն ավելի ակտիվ դերակատարում չպիտի ունենար այս միջոցառումների մեջ, որևէ ֆիլմ պատրաստեր, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Ազգին շատ մեծ լավություն կանեք, եթե չմտածեք ազգի մասին, դա ամենամեծ փրկությունն է: Մի հատ էլ ֆիլմ նկարեինք, մի հատ էլ միջոցառում անեինք, խայտառակ կլինեինք»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց: