08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՀՀԿ-ն և մյուս ազգային ուժերը հետևողականորեն բացահայտում են իշխանության հակասական և ապազգային քայլերը․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատահական չէ, որ ՔՊ-ի այն ներկայացուցիչները, որոնք կրում են ապազգային ու վտանգավոր գաղափարներ, յուրաքանչյուր անգամ փորձում են հակազդել այն պահին, երբ Հանրապետական կուսակցությունը կամ այլ ազգային ուժեր բարձրացնում են իրենց ձայնը Հայաստանի շահերի դեմ ուղղված գործողությունների մասին։ Այն առավել տեսանելի է դառնում հատկապես այն դեպքում, երբ ազգային ուժերը ոչ միայն բարձրացնում են խնդիրները, այլ նաև առաջարկում են իրավական դաշտում գործող ու իրագործելի լուծումներ՝ ցույց տալով պետության հնարավորությունները նույնիսկ Փաշինյանի կողմից Վաշինգտոնյան փաստաթղթերը ստորագրելուց հետո։
Այս իրավիճակում Փաշինյանը արդեն բազմիցս փորձում է հասարակությանը համոզել, թե իր որդեգրած քաղաքականությունը խաղաղություն է բերելու։ Սակայն իրականությունն այլ է․ նրա քաղաքական թիմը և սպասարկուները, օգտագործելով վերահսկվող «ընտանեկան» լրատվամիջոցները, նպատակաուղղված քարոզչություն են իրականացնում ազգային ուժերի դեմ՝ փորձելով լռեցնել այլընտրանքային տեսակետները։
Փաստերը, սակայն, անդառնալի են․ ՀՀԿ-ն և մյուս ազգային ուժերը հետևողականորեն բացահայտում են իշխանության հակասական և ապազգային քայլերը։ Նրանց նյարդային ու անկանոն արձագանքները դրա վկայությունն են, քանի որ այսպես ստվերվում և ի վերջո բացահայտվում է այն իրականությունը, որից փորձում է խուսափել գործող ռեժիմը»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ