22 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արկածախնդիրների քաղաքականությունը հիմա էլ Հայաստանն է կանգնեցրել նոր մարտահրավերների առաջ․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որքան էլ Փաշինյանը փորձում է փախչել 44-օրյա պատերազմից ու դրա հետևանքներից, իր կառուցողական գործընկեր Ալիևն անընդհատ հիշեցնում է, որ իր համբերության բաժակը լցվել է և քաղաքական որոշում է կայացրել վերջինիս` «Արցախը Հայաստան է և վե´րջ» ձևակերպումից հետո:
Ավելին, երբ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը անոնսեց բանակցությունների տապալման և իր հետագա անելիքների մասին, նույն այս իշխանությունը դրան լրջորեն չմոտեցավ, չնախապատրաստվեց, ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկեց և հետևանքը ծանր պատերազմն էր, Արցախի կորուստն ու հազարավոր մարդկային նահատակությունները:
Դեռ չեմ խոսում դրան հաջորդած հարձակումների և ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստների մասին:
Արկածախնդիրների քաղաքականությունը հիմա էլ Հայաստանն է կանգնեցրել նոր մարտահրավերների առաջ, որի պայմաններում միակ բանը, որը արդյունավետորեն կարողանում է կատարել բռնապետը, մարդկանց մոլորեցնել է և իր նախաձեռնած պարտությունները հաղթանակ ծախելը» :
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ