21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նիկոլի ծրագիրն է՝ հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնի աղոթքը Մայր Տաճարում Վեհափառը չմատուցի․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Նիկոլի ծրագիրն է՝ հուլիսի 27-ի Պայծառակերպության  տոնի աղոթքը Մայր Տաճարում Վեհափառը չմատուցի։
Ակնհայտ է, թե ինչ ծրագիր ունի կապիտուլյանտը։
Պայծառակերպության տոնին ընդառաջ նա փորձելու է «հավատացյալների» բազմությամբ ,սաղմոսներ կարդալով,մտնի Մայր տաճար աղոթքի ու այլեւս օկուպացնի Մայր տաճարը։
Այդ ամենը կուղեկցվի «փարիսեցիներից եկեղեցին ազատելու»  ու «սիրո ու համերաշխության» կոչերով։
Չեմ բացառում,որ կլինի «հոգեւորական»,ով  Նիկոլի համար «պատարագ» կմատուցի։
Իսկ ի՞նչ պետք է անենք մենք։
Նախ՝ Եկեղեցին ուղերձ պետք է փոխանցի իր հոտի անդամներին։
Կարծում եմ ,անհրաժեշտ է,որ բոլոր 4 նվիրապետական աթոռներն ուղերձով հանդես գան։
Ազգային ուժերն էլ պետք է այդ հորդորներին սատար կանգնեն։
Անհրաժեշտ է կազմակերպված ու համակարգված օրինական պայքար մղել ընդդեմ այս հակազգային գործողությունների։
2018-ին Սերժին մերժեցիք ու Արցախն ընկավ,Վեհափառ մերժելով՝ Հայաստանն ենք կորցնելու»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ