16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանյան իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով․ Աբրահամյան

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 «Այն ինչ տեսնում ենք Իրան-Իսրայել, ՌԴ-Ուկրաինա հակամարտության պայմաններում, պատերազմի վարման ժամանակակից ձևերի և մեթոդների պայմաններում ու ինչ պատկերացումներ առաջադրում է ՀՀ իշխանությունը ոչ միայն անհամադրելի են, այլ Հայաստանին անխուսափելի պարտության են տանում:
Մեկ օրինակ. իշխանության շրջանառության մեջ դրած և անփառունակ վախճան ունեցած բանակից փողով ազատվելու (1 խորհրդանշական ամիս ծառայելու) նախագծի շրջանակներում պարզվեց, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը համարում է, որ կարելի է 1 ամսում զրոյից մարտիկ պատրաստել ու նրան ռազմական մասնագիտություն ապահովել, ով հետագայում ունակ է լինելու ռազմական գործողությունների մասնակցել:
Մի պահ կրկին հիշեք, թե վերջին 4-5 տարիներին, աշխարհի տարբեր անկյուններում ինչպիսի տրամաբանության մարտեր են եղել, տեխնոլոգիական ինչպիսի լուծումներ են առաջադրվում, ինչպիսի բանակ է կառուցում Ադրբեջանը և ՀՀ ԳՇ պատկերացումները մեր բանակի պատրաստության վերաբերյալ:
Իհարկե, այստեղ կա այլ տարբերակ. ԳՇ-ն ենթարկվել է վերադասի հանձնարարությանը և տվել այնպիսի եզրակացություն, որը նախագծի ու Փաշինյանի սրտով է, սակայն սա էլ իրավիճակը չի փրկում:
Մինչ աչքներիս առաջ, պատերազմի դասական մոտեցումների գերակշիռ մասն արմատական փոփոխության է ենթարկվում, հայաստանյան իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով, որը մեր զինված ուժերը տասնամյակներով հետ շպրտելու բանաձևն է»:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ